Ներքին 1 տարի առաջ - 23:43 05-05-2025

Երևանում հայտնի հյուրանոցի բակում ավտոմեքենա են հրկիզել. կան կասկածներ, որ դրանով հանցագործություն է կատարվել․ shamshyan.com

Այսօր՝ մայիսի 5-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած խոշոր հրդեհից։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենայում առաջացած կրակի հանգամանքները պարզելու համար այս պահին աշխատում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի և Արմավիրի բաժինների ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչության ծառայողները։

Քրեական ու համայնքային ոստիկանները պարզում են, թե ում է պատկանում նշված ավտոմեքենան, քանի որ համարանիշներ չեն եղել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վառվող ավտոմեքենան հայտնաբերվել է հյուրանոցային համալիրի տարածքում ու արդեն ոստիկանություն է հրավիրվել հյուրանոցի սեփականատերը։

Կան կասկածներ, որ նշված ավտոմեքենայով կատարվել է հանցագործություն ու հետքերը թաքցնելու համար են այն հրկիզել։ Այդ վարկածը նույնպես ոստիկանները պարզում են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին