Ներքին 1 տարի առաջ - 11:30 31-12-2024

 Երևանում «BMW X5» է այրվել. կան կասկածներ, որ այն հրդեհել են. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի թիվ 52 շենքի բակում ավտոմեքենա է այրվում, իսկ ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակում «BMW X5» մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարծման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավապահները ունեն կասկածներ, որ ավտոմեքենան, որը պատկանում է Երևանի բնակիչ 40-ամյա Քրիստինա Հ․-ին՝ հրկիզել են։

Այդ վարկածի ուղղությամբ իրավապահները կատարում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
21:44 Հայաստանը կարող է պաշտոնապես դիմել ԵՄ-ին անդամակցելու համար 2027 կամ 2028 թվականներին․ Փաշինյանը՝ Euronews-ին