Ներքին 1 տարի առաջ - 23:32 05-05-2025

Բելառուսն ու Ադրբեջանը համատեղ սպառազինություն կարտադրեն

Մոտ ապագայում Բելառուսը համատեղ արտադրանք կունենա Ադրբեջանի ռազմաարդյունաբերական կորպուսի հետ։ Դրա մասին լրագրողներին հայտնել է Պետական ​​ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Դմիտրի Պանտուսը, որը Բաքվում է վարչապետ Ալեքսանդր Տուրչինի գլխավորած պատվիրակության կազմում է:

Ըստ News.am-ի՝ հաղորդում է БЕЛТА-ն։

«Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում և հայտնի է իր երկար պատմությամբ, ուստի մենք շարունակում ենք ծրագրված և համակարգված աշխատել»,- նշել է Դմիտրի Պանտուսը։

Ըստ Պետական ​​​​ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահի՝ կողմերը ներկայում քննարկում են համատեղ նախագծեր՝ բելառուսական մշակումների միջոցով ռազմական արտադրանքի արտադրությունը, ներառյալ՝ Ադրբեջանի տարածքում կազմակերպելու համար։

«Այդ աշխատանքը շարունակվում է, և շատ մոտ ապագայում մենք կունենանք համատեղ արտադրանք, մասնավորապես՝ Ադրբեջանի ռազմարդյունաբերական կորպուսի հետ», -ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին