Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:57 05-05-2025

Տրանսպորտը շաբաթվա մեջ մի անգամ է աշխատում. կյանքից ու աշխարհից կտրված Լեռնուտը

Շիրակի մարզի Լեռնուտ գյուղը Գյումրիից գտնվում է 12կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Առըխվալի, Արիխվալի, Արիխվալի Երրորդ, Արըխվալի Մյուս, Արըխվալի Նոր, Ֆարմասոնի անվանումները: Լեռնուտ է վերանվանվել 1967 թվականին։

Գյուղում շրջելիս առաջին բանը, որ ընկնում է աչքիդ գյուղամիջյան քանդված ճանապարհներն են։ Լեռների փեշերին փռված այս գյուղը կարծես թե կտրված է աշխարհից։ Լեռնուտում խնդիրները շատ են, այս գյուղում առաջնային խնդիրը շարունակում է մնալ ջրի խնդիրը, որը տարիներով չի լուծվում։

Գյուղի վատ ճանապարհների պատճառով մոտ տասը տարի գյուղում չկա կանոնավոր տրանսպորտ, եղածն էլ շաբաթը մեկ է գալիս։ Գյուղացիներն ասում են, որ վարորդներին չեն մեղադրում, ճանապարհը` ճանապարհի նման չէ, վարորդները ռիսկի չեն դիմում։

Oragir.News-ի լրագրողը եղել է Լեռնուտում, զրուցել գյուղացիների հետ։ Գյուղացիները տեսախցիկից այն կողմ պատմում են խնդիրների մասին, տեսախցիկի մոտ կաշկանդվում են, ասում են` դուք նկարեք, տարեք, թող տեսնին։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին