Մետրոպոլիտենում ուղևորափոխադրումն ավելի լավ է, քանի որ վերգետնյա տրանսպորտը լավ չի աշխատում․ քաղաքապետ
copy image url

Մետրոպոլիտենում ուղևորափոխադրումն ավելի լավ է, քանի որ վերգետնյա տրանսպորտը լավ չի աշխատում․ քաղաքապետ

Ներքին 2 տարի առաջ - 12:04 19-07-2022
«Նախորդ շաբաթ Երևանի մետրոպոլիտենը կատարել է 431 հազար ուղևորի փոխադրում, որը 91 հզ-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս պահին ընթանում են հիդրոօդափոխման համակարգի և փայտակոճերի փոխանակման համակարգերի հետ կապված աշխատանքներ։ Այս ամիս ռելսերների փոխանակում չի իրականացվում»,- այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի ներկայացուցիչը։

«Մետրոպոլիտենում ուղևորափոխադրումն ավելի լավ է, քանի որ վերգետնյա տրանսպորտը լավ չի աշխատում», - հավելեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Ամենից շատ դիտված