Համապետական շաբաթօրյակ՝ Ալավերդիում

Ներքին Տեսանյութ 4 ժամ առաջ - 16:22 04-05-2025
Ալավերդիում շաբաթօրյակին մաքրություն էին անում միայն պետական հիմնարկների աշխատակիցները, բնակիչները պասիվ էին:

Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր։ Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմը մաքրել է պատմական Սանահինի քարե կամրջի տարածքը:

Շաբաթօրյակին ակտիվ մասնակցել են պետական հիմնարկների աշխատակիցները: Շենքերի բակերում մաքրություն անողներ չկային:

Ալավերդու թիվ 1 դպրոցի ուսուցչակազմն ու աշակերտները, դպրոցի բակը մաքրելուց բացի,մաքրում էին նաև հարակից այգին:

«Տարվա մեջ մեկ անգամ շաբաթօրյակի միջոցով քաղաք չի մաքրվի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում են աշակերտները:

Շաբաթօրյակի մասնակիցների ոգևորությունը կկրկնապատկվեր, եթե հարակից շենքերի բնակիչները եւս մասնակցեին մաքրության գործին:

Մանկավարժներն ու աշակերտներն ակնկալում են բոլորի սրտացավ վերաբերմունքը քաղաքի նկատմամբ՝ ավելի մաքուր և բարեկարգ Ալավերդի ունենալու համար:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված