Արտաքին 31 րոպե առաջ - 19:23 04-11-2026

Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ և ձգտում է համագործակցության․ Պուտին

Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ և ձգտում է համագործակցության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նախագահը հույս է հայտնել, որ եվրոպական երկրները չեն ձգտի բախման Ռուսաստանի հետ։

«Ռուսաստանը ձգտում է համագործակցության այլ երկրների հետ։ Մենք պատրաստ ենք դրան, մենք ձգտում ենք դրան, և մենք շնորհակալություն ենք հայտնում աշխարհի բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցել այս հիմքի վրա»,- նշել է նա։