Ուղիղ եթեր
Ներքին Հարցում 1 տարի առաջ - 12:00 03-05-2025

Մենք կառավարություն չունենք, որ ԵՄ-ին անդամակցելու հայտ էլ ուղարկի․ հարցում

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ Հայաստանից Եվրամիության անդամակցության հայտ չեն ստացել։ «Մենք դեռ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու հայտ չենք ստացել, երբ ստանանք, կքննարկենք»,- ասել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատարը։

Նշենք, որ անցած ամիս Հայաստանի խորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Միաժամանակ, պաշտոնական Երևանը հայտարարում է՝ թեև օրինագիծը համահունչ է Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ծրագրին և Հայաստանի որդեգրած՝ բալանսավորման արտաքին քաղաքականությանը, սակայն այն Եվրամիության անդամակցության հայտ չէ:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ըստ Ձեզ՝ ինչու՞ է ԱԺ-ն ԵՄ-ին անդամակցելու նախագիծ ընդունում, բայց կառավարությունը անդամակցության հայտ չի ուղարկում»։

Հարցվածների մեծ մասը դժգոհեց կառավարությունից։ ։

«Երևի ժամանակ է պետք հայտը ներկայացնելու համար»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ կառավարությունը դեմ է մեր պետությանը։

«Որովհետև կառավարությունը հակա է պետությանը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ կառավարության մտադրությունները պարզ չեն։

«Այ, երբ իրենք բացեիբաց կասեն իրենց մտադրությունները, մենք էլ կիմանանք։ Գուշակություն, որ արեցի՝ ի՞նչ է դրանից փոխվելու»,- ասաց նա։

«Մեռնեմ, թե բան եմ հասկանում էս երկրից»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մեկ այլ հարցված էլ ասաց, որ չկա կառավարություն։ «Մենք կառավարություն չունենք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են