Երևան +16°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:18 18-05-2022

Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել

Մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Բրյուսելում ընդունել է Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին միանալու վերաբերյալ այդ երկրների դեսպանների ներկայացրած դիմումները։

Երկու երկրներն էլ որոշել են հրաժարվել իրենց չեզոք կարգավիճակից և միանալ ռազմական դաշինքին՝ Ուկրաինա ռուսական ներխուժման ֆոնին:

Մայիսի 17-ին Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը ստորագրել է երկրի արտգործնախարար Անն Լինդեն։ Նույն օրը Ֆինլանդիայի խորհրդարանը 188 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է դաշինքին միանալու որոշումը։

Երկրների հայտերը կքննարկեն ՆԱՏՕ-ի խորհրդում, որից հետո Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը պետք է վավերացնեն դաշինքի անդամ բոլոր 30 երկրները։