Մամուլ 1 տարի առաջ - 08:50 02-05-2025

Թեժ պայքար ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի աթոռի համար․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի վերադարձին հաշված ամիսներ են մնացել: Բոլորը հասկանում են, որ Միացյալ նահանգների նման կարեւոր երկրում Նիկոլ Փաշինյանը ոչ թե փորձառու դիվանագետ է նշանակելու, այլ իրեն հավատարիմ մարդ` թիմակից, որին վստահում է, որովհետեւ գերտերությունում դեսպանի պաշտոնը նաեւ ստվերային շփումներ է ենթադրում, իսկ դիվանագետներին նա, որպես կանոն, յուրային չի համարում, չի վստահում: Սա գիտեն նաեւ նրա թիմում եւ, ասում են` այժմ թեժ պայքար է գնում Վաշինգտոն գործուղվելու պատվին արժանանալու եւ ԱՄՆ-ում անդարդ ու ապահով կյանքով մի քանի տարի ապրելու հնարավորության համար: ՔՊ-ական շրջանակներից տեղեկացանք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են` ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Արսեն Թորոսյանը, ինչպես շատերն են նկատել, վերջին շրջանում հաճախ է ուղեկցում Նիկոլ Փաշինյանի` արտերկրյա այցերի ժամանակ եւ ուղղակի կաշվից դուրս է գալիս Նիկոլական թեզերն առաջ տանելու համար` ելույթներ է ունենում, ստատուսներ է գրում` շշպռելով քաղաքական հակառակորդներին, օրերս էլ պատռեց Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու մասին իրեն ուղղված դիմումը` ոտնահարելով «Դիմումների եւ բողոքների քննության մասին» ՀՀ օրենքը:

Իսկ Նարեկ Մկրտչյանը, ով նաեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատուն է, վերջին տարիներին բազմիցս ԱՄՆ է մեկնել` տարբեր ֆորումների է մասնակցել, Թրամփի երդմնակալությանն է մասնակցել եւ անգամ Մարկո Ռուբիոյի հետ լուսանկար ունի: Մեր աղբյուրն ասում է, որ իրենք առավել հավանական են համարում Մկրտչյանի նշանակումը, չնայած` հանուն արդարության, պետք է նրան նախարարի պաշտոնից էլ ազատած լինեին, քանի որ` լինելով փարաքարցի եւ գործի պատասխանատուն, տապալեցին Փարաքարի ընտրությունները` չկարողանալով ՔՊ-ին բավարար ձայներ բերել:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով