Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:44 05-04-2022

ՔՊ-ի ներսում թեժ պայքար է վարչության կազմում ընդգրկվելու համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Տեւական ժամանակ է՝ լուրջ տարաձայնություններ կան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ մերձիշխանական աղբյուրներն են հայտնում` Նիկոլ Փաշինյանի հիմնադրած կուսակցությունը մի քանի թեւերի է բաժանվել, ու ամեն մեկն իր «պայքարն» է տանում։ Բանն այն է, որ ՔՊ-ն առաջիկայում վարչության նոր կազմ պետք է ընտրի, որտեղ ընդգրկվելու ցանկություն թե՛ գործող անդամները, թե՛ ՔՊ-ական պատգամավորներն ունեն։

«Քանի որ այս անգամ ՔՊ վարչության կազմը կրճատվելու ու 21-ից 15 է դառնալու, հետեւաբար պայքարն այժմ ավելի է շիկացած. բոլորը ցանկանում են բաղձալի 15-ում հայտնվել։ Վերընտրվելու համար համառ պայքար է մղում պատգամավոր Արսեն Թորոսյանը, ում, սակայն, թիմի ներսում միանշանակ չեն ընդունում։ Ավելին` երբ ցանկություն էր հայտնել բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար դառնալ, նրան վարչությունում կտրուկ «ոչ» էին ասել։ Չընտրվելու մտավախություն նաեւ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն ունի, ով նույնպես այդքան էլ սիրելի ու ընկալելի չէ ներսում», -ասաց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է ԱԺ ՔՊ-ական պատգամավորներին, ապա, ըստ մեր տեղեկությունների, գրեթե բոլորն էլ մտադիր են առաջադրվելու ու ընտրվելու, առաջամարտիկներից է Վահագն Ալեքսանյանը, ցանկություն ունեն նաեւ Վլադիմիր Վարդանյանը, Նարեկ Զեյնալյանն ու այլք։

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ԱԺ-ական իր թիմին է ցանկանում ՔՊ վարչությունում տեղավորել՝ ի դեմս պատգամավոր Հասմիկ Հակոբյանի: Մի խոսքով, անչափ թեժ իրավիճակ է, կարելի է ասել` իրար կոկորդ են կրծում։ Միմյանց հետ են բանակցում, մտածում` ինչ մեթոդներ բանեցնեն, որ իշխող կուսակցության վարչության կազմում հայտնվեն։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը որեւէ բան չի ասում` ում ընտրեն, ինչ անեն, որեւէ մեկին չի ուղղորդում։ Ասել է` սա դուք, սա` կուսակցությունը», – ավելացրեց մեր աղբյուրը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ