Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:27 30-04-2025

«Ծովածոց» ՍՊԸ-ն տուգանվել է «Հայր եւ Որդի Երեմյաններ» ընկերության «պատճառով». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը ներկայացնելու է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդում։

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով զեկույցը, պարզեց, որ «Հայր եւ Որդի Երեմյաններ» ընկերության «պատճառով» տուգանվել է «Ծովածոց» ՍՊ ընկերությունը։

Հանձնաժողովը բացահայտել է, որ «Ծովածոց» ՍՊ ընկերությունն օգտագործել է «Lavash» բառը պարունակող «Lavash Hotels LLC», «Lavash Hotels llc», «Lavash Hotels Llc» ֆիրմային անվանումներ այն դեպքում, երբ նման ֆիրմային անվանումներ օգտագործելու իրավունքի առկայության հավաստման տեսանկյունից առկա չէ այդ իրավունքը հավաստող «Ծովածոց» ՍՊ ընկերության անվամբ գրանցված համալիր թույլտվության պայմանագիր։
Փոխարենը «Հայր եւ Որդի Երեմյաններ» ընկերության անվամբ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին ազգային ընթացակարգով գրանցվել եւ ՀՀ-ում իրավական պահպանություն է ստացել «LAVASH RESTAURANT» անվանումով ապրանքային նշանը, իսկ 2024 թվականի փետրվարի 19-ին «LAVASH RESTAURANT» ապրանքային նշանը 2021 թվականի հունվարի 1-ից սկսած ճանաչվել է հանրահայտ, ուստի «Ծովածոց» ՍՊ ընկերությունը չի կարող օգտագործել «Lavash» բառը պարունակող «Lavash Hotels LLC», «Lavash Hotels llc» եւ «Lavash Hotels Llc» ֆիրմային անվանումները կամ արտահայտությունները։

Հանձնաժողովը հարուցված վարույթի արդյունքում արձանագրել է, որ «Ծովածոց» եւ «Հայր եւ Որդի Երեմյաններ» ընկերությունները գործունեություն են ծավալում նույն ոլորտում եւ երկու ընկերությունների կողմից օգտագործվող համապատասխանաբար «Lavash Hotels LLC», «Lavash Hotels llc», «Lavash Hotels Llc» արտահայտություններում եւ «LAVASH RESTAURANT» հանրահայտ ապրանքային նշանում տարբերակող բառը «Lavash»-ն է, իսկ «Հայր եւ Որդի Երեմյաններ» ընկերության անվամբ գրանցված «LAVASH RESTAURANT» անվանումով ապրանքային նշանը հանրահայտ է եւ «Ծովածոց» ՍՊ ընկերության կողմից «Lavash» բառը պարունակող նման արտահայտությունների օգտագործումը կարող է սպառողին շփոթության մեջ գցել, հետեւաբար շփոթության վտանգն առկա է այն դեպքում, երբ շփոթությունը սպառողին մղում է այն մտքին, որ «Լավաշ Հոթելս» ֆիրմային անվանման ներքո մատուցվող ծառայությունն իրեն նախկինում հայտնի «Հայր եւ Որդի Երեմյաններ» ընկերության ապրանքն է կամ համապատասխան ծառայություն մատուցող ընկերությունն իրեն նախկինում հայտնի հանրահայտ ապրանքային («LAVASH RESTAURANT») նշանի ներքո գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպությունն է, ինչը սպառողին ստիպում է կամ կարող է ստիպել ընտրելու ոչ այն ապրանքը կամ ծառայությունը կամ առեւտրային կազմակերպությունը, որը նա փնտրում է։ Ընդ որում, Հանձնաժողովը «Lavash» բառը պարունակող «Lavash Hotels LLC», «Lavash Hotels llc», «Lavash Hotels Llc» արտահայտությունների եւ «LAVASH RESTAURANT» հանրահայտ ապրանքային նշանի շփոթելու աստիճանի նմանությունը հաստատել է լսողական, տեսողական եւ իմաստային նմանության առումներով։

Հանձնաժողովը «Ծովածոց» ՍՊ ընկերության կողմից «Հայր եւ Որդի Երեմյաններ» ՍՊ ընկերության նկատմամբ հյուրանոցային եւ ռեստորանային ծառայությունների մատուցման ոլորտում «LAVASH RESTAURANT» ապրանքային նշանին շփոթելու աստիճանի նման «Lavash Hotels LLC», «Lavash Hotels llc» եւ «Lavash Hotels Llc» արտահայտությունների օգտագործումը որակել է շփոթության առաջացման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն եւ նշանակել տուգանք»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն