Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 14:00 26-04-2025

Քանյեն դուրս շպրտվեց, Սելենան փայլեց, ռեկորդակիրն աչքը հանեց, Բիբերը կատաղեց. Միջազգային մամուլ

Թաիլանդի Պետչաբուրի նահանգի Չա-Ամ քաղաքի ափից մոտ 100 մ հեռավորության վրա ինքնաթիռը վթարի է ենթարկվել՝ ընկնելով ուղիղ ծովը։ Միջադեպի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս մեկը լուրջ վնասվածքներ է ստացել։
-
Ջասթին Բիբերը Instagram-ում տարածել էր տեսանյութ որտեղ տեսախցիկը ուղղել էր իրեն հետևող բազմաթիվ լուսանկարիչների կողմը՝ փորձելով ցույց տալ իր հետևորդներին, թե իրականում որքան դժվար է իր առօրյան։ «Ես չեմ կարողանում նույնիսկ հանգիստ սուրճ գնել առանց պապարացիների տեսախցիկների»,- նշել է նա։
-
Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրված օգնության հարյուրավոր միլիարդավոր դոլարների յուրաքանչյուր ցենտը վերահսկվել և հաշվառվել է, և որևէ կոռուպցիա կամ գումարների անհիմն վատնում չի եղել։ Իլոն Մասկն արձագանքել է այդ հրապարակմանը՝ գրելով.
«Սա ամենածիծաղալին է, որ ես այսօր կարդացել եմ»։
-
Ռուս աղջիկը TikTok-ում էջ է ստեղծել իր կատվի՝ Միշկայի անունով և սկսել է հրապարակել զվարճալի տեսանյութեր կատվի մասնակցությամբ, որոնք արագորեն մեծ թվով դիտումներ են հավաքել։ Փետրվարին Միշկան նրան բերել է շուրջ 2,300 դոլար, մարտին՝ մոտ 2,000, իսկ ապրիլին՝ դիտումների կտրուկ նվազման հետևանքով, եկամուտը կազմել է արդեն միայն 1,250 դոլար։
-
Ռեփեր Քանյե Ուեսթը սկսել է իր առաջին ուղիղ եթերը Twitch հարթակում, որի ընթացքում հանդես է եկել սկանդալային հայտարարություններով, հակասեմական, հոմոֆոբ վիրավորանքներով։ Twitch-ը շտապ արգելափակել է ռեփերի մուտքը հարթակ։
-
Ամերիկյան Fox News հեռուստաալիքը հարցում է անցկացրել, թե քաղաքացիներն ինչպես են գնահատում վերջին երկու տասնամյակների նախագահներին։ Դոնալդ Թրամփը ստացել է ընդամենը 44% դրական գնահատական, ինչը նրան դասել է վերջին հորիզոնականում։ Նախկին նախագահ Բարաք Օբաման ստացել է 62%, Ջորջ Բուշը՝ 63%, իսկ Ջո Բայդենը՝ 54%։
-
Սելենա Գոմեսը դեռահասության տարիներին բաց էր թողել իր ավարտական երեկոն՝ կարիերայի վաղ շրջանում հասած փառքի պատճառով։ Տարիներ անց նրա փեսացուն՝ պրոդյուսեր Բենի Բլանկոն, որոշել է այդ բացը լրացնել։ Նա Սելենայի համար կազմակերպել է իսկական ամերիկյան ոճով ավարտական երեկո։
-
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին ներկայացրել են «Lost Screen Memorial» հուշահամալիրը, որը նվիրված է սոցիալական մեդիայի պատճառով կյանքից զրկված երեխաների հիշատակին։ Հուշարձանը բաղկացած է 50 մեծ էկրաններից։ Ամեն էկրանին ցուցադրվում է մեկ երեխայի լուսանկար, ով դարձել է սոցցանցերում բռնության, հալածանքի կամ վիրտուալ ահաբեկչության զոհ։
-
Անձնական խնամքի հայտնի ապրանքանիշ Billie-ն Նյու Յորքում մեկնարկել է յուրահատուկ արշավ՝ ներկայացնելու իր նոր արևադարձային բույրը՝ Coco Villa-ն։ Քաղաքի տարբեր վայրերում հայտնվել են ինտերակտիվ պաստառներ, որոնք դեզադորանտի հոտ ունեն։ Անցորդներին առաջարկվում է կանգ առնել, մոտենալ պաստառին և զգալ նոր դեզոդորանտի իրական բույրը։
-
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտենում են Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը։ Նրա խոսքով՝ գործարքի հիմնական կետերը արդեն նախնական համաձայնեցված են, և այժմ անհրաժեշտ է շատ բարձր մակարդակով մի հանդիպում, որպեսզի վերջնական տեսքի բերեն և ամրագրեն պայմանավորվածությունները։
-
Ուրուգվայցի Ուիլյամս Լոպեսը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես այն մարդը, ով կարող է ռեկորդային կերպով դուրս բերել իր ակնագնդերը։ Նա կարողանում է աչքերը դուրս հանել մինչև 19 միլիմետր, ինչը համարվում է նոր ռեկորդ։
-
Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցվել է բազմալեզու պատարագ, որից հետո պապի դագաղը կտեղափոխվի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը։ Պատարագը կղեկավարի Կարդինալների քոլեջի դեկանը՝ Ջովաննի Բատիստա Ռեն, որը կտևի մոտ մեկուկես ժամ։ Արարողությունը սկսվել է առավոտյան ժամը 9-ին՝ տարբեր երկրների ղեկավարների մասնակցությամբ, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան