Մամուլ 1 ամիս առաջ - 07:40 30-09-2026

ՔՊ-ն Հովհաննես Աբրահամյանին է առաջադրելու Աբովյանի համայնքապետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկար ընդմիջումից հետո երեկ՝ սեպտեմբերի 29-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Մեր տեղեկություններով՝ նիստի առանցքային հարցերից մեկը եղել է առաջիկայում կայանալիք Աբովյանի համայնքապետի ընտրությունները, մասնավորապես՝ ՔՊ-ի ընտրական ցուցակի և այն գլխավորող թեկնածուի հարցը։

Ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, իշխանության ներսում քննարկվում էր Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի թեկնածությունը։ Նրա անունը որպես ՔՊ-ի հնարավոր թեկնածու շրջանառվում էր դեռ սեպտեմբերի սկզբից։

Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Աբրահամյանը ներկայացել է ՔՊ վարչության նիստին, ելույթ է ունեցել, և քննարկվել է նրա թեկնածության առաջադրման հարցը։ Մեր տեղեկություններով՝ այս պահին կուսակցության ներսում որոշումը նրա թեկնածության շուրջ արդեն ձևավորված է։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել էր, որ ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, սակայն այն ժամանակ չէր հայտնել ցուցակը գլխավորողի անունը։

Իսկ ի՞նչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ

Հետաքրքիր է, որ ՔՊ-ի կողմից սեփական թեկնածուի առաջադրումը չի նշանակում, թե իշխանությունը պատրաստվում է խոչընդոտել գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանի մասնակցությանը։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում այս պահին չկա որոշում Բաբայանի առաջադրմանը խոչընդոտելու կամ նրա հնարավոր մասնակցությունը կանխելու վերաբերյալ։

Այսինքն՝ Աբովյանի դեկտեմբերյան ընտրություններում կարող է ձևավորվել բավական հետաքրքիր իրավիճակ․ ՔՊ-ն մասնակցում է սեփական ցուցակով և սեփական թեկնածուով, իսկ գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը ևս կարող է շարունակել իր քաղաքական պայքարը։

Ընդ որում, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ի ներսում բարձր ակնկալիքներ չունեն սեփական թեկնածուի արդյունքից։ Մեր տեղեկություններով՝ կուսակցության ներսում հասկանում են, որ Աբովյանում ՔՊ-ի թեկնածուի համար հեշտ չի լինելու անհրաժեշտ քանակի ձայներ ապահովել և ավագանիում մեծամասնություն ձևավորել։

Այդուհանդերձ, որոշումը՝ սեփական թեկնածուով մասնակցել ընտրություններին, կայացված է։

Հատկանշական է, որ Հովհաննես Աբրահամյանի թեկնածության մասին հրապարակված տեղեկություններում նրան ներկայացրել էին որպես Հրազդանի անտառտնտեսության տնօրեն, աբովյանցի և ՔՊ-ի անդամ։

Այսպիսով, դեկտեմբերին Աբովյանում սպասվում է իշխանության համար ուշագրավ ընտրական փորձություն․ ՔՊ-ն մտնում է պայքարի մեջ իր թեկնածուով, մինչդեռ գործող համայնքապետի հնարավոր մասնակցությունը ևս շարունակում է մնալ օրակարգում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie