Ներքին 2 տարի առաջ - 15:10 24-01-2024

Նոյեմբերին տանտերը մեզ դուրս հանեց․ արցախցի տարեց կին

Արցախի Իվանյան գյուղից բռնի տեղահանված ընտանիքը, որ ապաստանել էր Բյուրեղավանում, տանտիրոջ հետ ունեցած վեճից հետո տեղափոխվել է Աբովյան քաղաք։

«Նոյեմբեր ամսին տանտերը մեզ դուրս հանեց։ Նրանից մեզ ոչինչ պետք չէ,չեմ ուզում այդ մասին խոսել։ Հիմա Աբովյանում ենք բնակություն հաստատել, տան վարձը 170․000 դրամ է, բայց չենք դժգոհում, պայմանները լավ են։ Մարդիկ գտնվեցին, որոնք օգնեցին, հիմա էլ շարունակում են օգնել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց՝ 75-ամյա Գյոզալ Մոսիյանը։

Արցախցի կինը, որ արցախյան առաջին պատերազմում կորցրել է 2 որդիներին, մինչ օրս պետության կողմից իրենց հասանելիք օգնությունը չի կարողացել ստանալ, Արցախում որպես զոհվածների ծնողներ տրամադրվող տրամադրվող թոշակն էլ այստեղ կրճատել են․

«Որպես զոհվածների ծնողներ, 46․000 դրամ ես էի ստանում, 46․000 դրամ՝ ամուսինս։ Հիմա ամենքիցս 15․000 դրամ կրճատել են։ Սովորական աշխատանքային թոշակն էլ ասացին՝ 10 տոկոսով են կրճատել։

Միայն դա չի է։ Սեպտեմբերին, որ Արցախից դուրս եկանք, այդ ամսվա թոշակը չստացանք, այդպես գնաց կորավ։ Հետո 40․000 աջակցություն էն տալիս, դա էլ գնաց կորավ, դրանից բացի մեր հողամասերը հիմնադրամը վերցրել օգտագործում էր, հեկտարին 50․000 դրամ փող էր տալիս։ Հիմա հիմնադրամի 2 խումբ կա,մի մասը արդեն ստացել է, մյուս մասը, որի մեջ նաև մենք ենք, դեռ չենք ստացել։ Ամեն կողմից տուժվեցինք»։

Oragir.News-ն ավելի վաղ այցելել էր Արցախից բռնի տեղահանված ընտանիքին։ Այն ժամանակ ընտանիքը ապրում էր Բյուրեղավանում, որտեղից վռնդվել էին մեր նկարահանումից հետո։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը