Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 18:19 23-04-2025

Իրանը դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները՝ բանակցությունների նոր փուլից առաջ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները, որոնք ուղղված են մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք առնչություն ունեն Իրանի էներգետիկայի, նավթի և գազի ոլորտների, ինչպես նաև երկրի խաղաղ միջուկային ծրագրի հետ: Այս մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը։

Բաղային Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ քաղաքականությունը որակել է որպես Իրանի ժողովրդի նկատմամբ Վաշինգտոնի «թշնամական մոտեցման և օրենքի գերակայության ու մարդու իրավունքների անտեսման ակնհայտ նշան»:

Խոսնակը հավելել է, որ ԱՄՆ վարչակազմերի «կառուցվածքային կախվածությունը» զարգացող երկրների դեմ տնտեսական պատժամիջոցներից, որոնք օգտագործվում են որպես ահաբեկման և քաղաքական ճնշման գործիք, խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։

Բաղայիի խոսքով՝ Իրանի տնտեսության և առևտրի տարբեր հատվածների նկատմամբ պատժամիջոցների շարունակական կիրառումն անօրինական և ահաբեկչական գործողություն է, որն ուղղակիորեն հակասում է երկխոսության և բանակցությունների ձգտման վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումներին: «Սա ակնհայտորեն ցույց է տալիս Միացյալ Նահանգների բարի կամքի և լրջության բացակայությունը», - ընդգծել է նա։

Բաղային հավելել է, որ Իրանի ժողովրդի դեմ այս միակողմանի պատժամիջոցներն անօրինական ու կամայական և չեն համապատասխանում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին:

«Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվության ենթարկվի նման հանցավոր գործողությունների հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար»,- եզրափակել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին