Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:13 22-04-2025

Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հերթական բուժհաստատությունների ղեկավարներն են ազատվել աշխատանքից՝ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ու Կախվածությունների ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը, որի աշխատանքային պայմանագիրը լրանում է մայիսի 4-ին: Նազինյանի դեպքում դեռ փոխարինող չեն գտել, եւ, մեր տեղեկություններով, ամենայն հավանականությամբ՝ նրա տեղակալը կնշանակվի ԺՊ: Իսկ ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնում նախարար Անահիտ Ավանեսյանը, բժշկական համքարության գնահատմամբ, աբսուրդ նշանակում է արել` վարակաբան Արմեն Օհանյանին է դրել, որն ընդամենը 3 տարի առաջ ակտիվ քննադատում էր նախարարության իրականացրած քաղաքականությունը, առողջապահության պարտադիր ապահովագրման ծրագիրը, բացի այդ՝ կտրականապես մերժում էր քովիդի դեմ պատվաստումը, եթերից եթեր էր գնում՝ բարձրաձայնելով իր տեսակետը։

Բանն այն է, որ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ձեւը պատվաստումներն են, եւ բժիշկները զարմացած են. «Ինչպե՞ս է նման ստրատեգիական կառույց ղեկավարելու մեկը, որը պատվաստումներին դեմ է, չի կիսում ոլորտում վարվող քաղաքականությունը»: Փորձեցինք պարզել նախարարի կարծիքը, մամուլի խոսնակը փոխանցեց․ «Պատվաստումներին եւ առողջապահական մեր քաղաքականությանը դեմ նրա արտահայտած մտքերին ծանոթ չեմ, կխնդրեմ կապ հաստատել պարոն Օհանյանի հետ եւ հարցադրումները նրան ուղղել»:

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել