Մամուլ 2 տարի առաջ - 08:40 14-08-2024

Այդ աբսուրդ գաղափարի հեղինակը ֆինանսների նախարարն է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Գրել ենք, որ կառավարությունը մտադիր է հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը եւս հարկել 20 տոկոսի չափով եւ վերջին շաբաթներին այս թեմայով մասնագիտական քննարկումներ են ընթանում։

Թեեւ դեռեւս շրջանառության մեջ դրված նախագիծ չկա, սակայն կա աշխատանքային փաստաթուղթ՝ ֆինանսների նախարարության կողմից մշակված։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախագծի, ավելի ճիշտ՝ գաղափարի հեղինակը ֆինանսների նախարար, ՔՊ-ի հնաբնակ Վահե Հովհաննիսյանն է, ով ներկուսակցական հավաքների ժամանակ հաճախ է ակնարկել է այս մասին, բայց արժանացել է կուսակցականների դիմադրությանը։

Մեզ ասացին, որ ՔՊ-ում կտրականապես դեմ են այդ գաղափարը կյանքի կոչելուն եւ համառ պայքար են մղում դրա դեմ, քանի որ իրենցից շատերն էլ են հիփոթեկով տուն գնել, եւ քանի որ բարձր աշխատավարձ են ստանում, հետեւաբար եկամտահարկն էլ է բարձր, ուստի նրանց բոլորովին դուր չի գալիս այս առաջարկը։

Համաձայն աշխատանքային փաստաթղթի՝ առաջարկվում է վերադարձվող եկամտային հարկը համարել եկամուտ քաղաքացիների համար և հարկել եկամտային հարկով։ Ենթադրվում է, որ եթե, օրինակ, քաղաքացին հետ է ստանում 100 հազար դրամ եկամտային հարկի չափով գումար, ապա եկամտային հարկով հարկվելու դեպքում 100 հազար դրամի փոխարեն քաղաքացին կստանա 80 հազար դրամ։ Եթե այս գաղափարկը կյանքի կոչվի, ապա հիմնավորումը լինելու է այն, որ ունեւոր խավն է վարկունակ, ուստի պետք է նաեւ եկամտահարկի հարկ վճարի։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա