Ուղիղ եթեր
Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 10:48 19-04-2025

Հայտարարագրի առեղծվածը, արցախցիների պահանջը, ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը, արբանյակի ձախողումը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ՔՊ-ականներից առաջիններից է, որ ներկայացրել է 2025 թվականի հայտարարագիրը։ Ըստ հայտարարագրի՝ նույն հողամասը 2022 թվականի հայտարարագրով ձեռք է բերվել 2014-ին, 2023 թվականի հայտարարագրով` նվիրատվություն է 2016 թվականից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ արցախցի ակտիվիստ Արթուր Օսիպովը և նրան սատարող մոտ 2 տասնյակ արցախցիներ պահանջում էին հանդիպում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, ու դա անում էին կռվով՝ գոռգոռոցներով ու լրագրողների վրա բղավելով, վիրավորելով, խուլիգանական վարք դրսևորելով: Ըստ օրաթերթի՝ այս նույն անձինք էին, որ Արցախում 2018 թվականին առաջիններից հայտարարեցին, որ սատարում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը:

Օրաթերթը նաև գրում է. ««Հայասաթ 1»-ը դարձել է ձախողում Հայաստանի տիեզերագնացության հիմքի համար։ «Հայասաթ 1»-ի թռիչքի արժեքի մասին հստակ հրապարակումներ չկան, սակայն նման թռիչքի արժեքը սովորաբար հատում է 50 հազար ԱՄՆ դոլարի արժեքը։

Հրապարակ օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախօրեի ելույթը 2 օր է՝ ՔՊ-ում քննարկում- քննադատում են, համարելով ոչ մարդկային, ոչ բարոյական։ Փոխարենը ՔՊ-ում անչափ գոհ են Արեն Մկրտչյանի պաթետիկ ու կեղծ ելույթից, որով նա ընդդիմության «պորտը» տեղն է դրել:

Գյումրիում կրած պարտությունից հետո ՔՊ-ն ան­թիվ-անհամար քննարկումներ է արել, վերլուծել պարտության պատճառները։ ՔՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմն այսուհետ ձեռքերը կլվանա, եւ ավագանու գործունեությունը կտապալվի` կգնան արտահերթ ընտրությունների․ գրում է Հրապարակ օրաթերթը։

Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի՝ ՀՀ պատմության ընթացքում կրթության ոլորտի թերեւս ամենամեծ խայտառակությունն է երեկ արձանագրվել։ Գիտելիքների թեստավորման կենտրոնը հայտարարել է, որ դիմորդները կարող են ապրիլի 15-ից դիմել բուհեր, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի առաջարկով՝ կառավարությունն ապրիլի 17-ին է հաստատել ընդունելության տեղերը: Այսինքն, շուրջ 2 օր մեկնարկել է հայտերի ընդունումը, սակայն որոշում չի եղել:

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել
16:08 Նա միակն է. 2-րդ անգամ ամուսնացած Ալեքսանդր Բաբասյանը նոր կնոջ հետ համատեղ լուսանկար է հրապարակել