Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:18 18-04-2025

Բարդ շփումներ Ուկրաինայի շուրջ, ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված, Իրանի պայմանը. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 18-ի միջազգային կարևոր լուրերը:

Ուկրաինայում խաղաղ կարգավորման թեմայի շուրջ շփումները դժվար են ընթանում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
Նշենք, որ այսօր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել իր միջնորդական ջանքերը Ուկրաինայի բանակցային գործընթացում, եթե համաձայնության հասնելու նշաններ չտեսնի։
«Շփումները բավականին բարդ են, քանի որ, բնականաբար, թեման հեշտ չէ՝ ուկրաինական կարգավորման թեման»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ որոշակի առաջընթաց ու զարգացումներ կան, սակայն կողմերը դեռ շատ բարդ հարցեր ունեն քննարկելու։
Ուրբաթ առավոտյան, Փարիզում եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներից հետո, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել միջնորդությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման հարցում, եթե առաջիկա օրերին հստակ նշաններ չհայտնվեն, որ համաձայնության հնարավոր է հասնել:
ԱՄՆ-ն առաջիկա մի քանի օրվա ընթացքում կկարողանա հասկանալ, թե արդյոք հնարավոր է վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը. այդ մասին Փարիզում լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Իրանը միայն անուղղակի բանակցություններ է վարելու ԱՄՆ-ի հետ, և եթե ​​ամերիկացիներն անիրագործելի և իռացիոնալ պահանջներ չդնեն, համաձայնության հասնելը հավանական է։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի։
«Մենք միայն անուղղակի բանակցություններ ենք ունենալու: Գործադրված առավելագույն ճնշման պատճառով մենք չենք կարող ուղղակի բանակցությունների մեջ մտնել։ Անուղղակի բանակցությունները տարօրինակ չեն, և կարելի է պայմանավորվածություններ ձեռք բերել։ Առաջին փուլում մենք խոսեցինք միջուկային խնդիրների և պատժամիջոցների վերացման մասին», - ընդգծել է նա:
Օմանում կայացած բանակցությունների առաջին փուլում, ըստ Արաղչիի, իրանական կողմը տեսել է, որ ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված:
«Վաղը սպասում ենք ամերիկյան կողմի դիրքորոշումները լսելուն. Եթե ​​նրանք չունենան անտրամաբանական, անիրատեսական և անիրագործելի խնդրանքներ, հնարավոր է համաձայնության հասնել»,- ընդգծել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա