Ուղիղ եթեր

Իրանի զգուշացումը Ադրբեջանին, Չինաստանի պատասխանը Թրամփին, Վրաստանի հույսը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Արտաքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 22:25 04-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 4-ի միջազգային կարևոր լուրերը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը երբեք չի համաձայնի տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխության։ Իրանական պետական IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Փեզեշքիանն ասել է Թեհրանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ։
Իրանի նախագահը շեշտել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի արտաքին քաղաքականության առանցքային սկզբունքն է: «Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենևին ընդունելի չէ»,- ասել է նա:
Նա տարածաշրջանի երկրների միջև միասնության կոչ է արել:
Իր հերթին Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը ձգտում է խորացնել երկկողմ կապերը:

Այսօր Անկարա ժամանող Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաան Թուրքիայի ղեկավարության հետ կարող է քննարկել ռազմական համաձայնագրի կնքման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը՝ սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։
«Այցի ընթացքում Ալ-Շարրան կարող է քննարկել Սիրիայի տարածքում թուրքական ռազմաբազաների ստեղծման հնարավորությունը», - նշում է գործակալությունը։
Reuters-ի տեղեկություններով՝ երկկողմ պաշտպանական դաշինքի ստեղծման դեպքում Անկարան կարող է Սիրիայի տարածքում ավիաբազաներ տեղակայելու, ինչպես նաև սիրիական օդային տարածքը ռազմական նպատակներով օգտագործելու իրավունք ստանալ։
«Բացի այդ Թուրքիան կարող է առաջատար դեր ստանձնել նոր սիրիական բանակի ստորաբաժանումների ստեղծման գործում»,- գրում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

21:39 Բժիշկներն ասել էին՝ մեռնելու վրա է, ես 3 ժամում խելքի բերեցի. տիկին Շուշանիկը հրաշքներ է գործում
22:15 “Какой стоп?”. Շարմազանովը ադրբեջանցիներին թույլ չի տվել իրեն ընդհատել՝ խոսելով Արցախի մասին
14:27 Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած 9-ամյա աղջկան Գյումրիից տեղափոխեցին Երևան. նոր մանրամասներ
12:04 Վիրավորներից 1-ը գիտակցության չգալով՝ մահացել է․ մանրամասներ՝ Գյումրիի խոշոր ու ողբերգական ավտովթարից
17:20 Աննա Հակոբյանի օգնականը թիրախավորել է Oragir.News-ի լրագրողին. ահազանգ
10:57 Նադայել արիք, լավ եմ անում՝ խփում եմ․ ավտոբուսի վարորդը հարվածել է թանկացման դեմ բոյկոտող երիտասարդ աղջկան
09:08 Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում
12:34 Վթարից վնասվածքներ ստացածներից 1-ն անչափահաս է, 1 հոգի էլ մահացել է. նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վթարից
22:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. Ալեքսանդր Գրիգորյան․ «Ժամանակը մեր օգտին չի աշխատում»
23:52 «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ, ինչո՞ւ են իրենց սև գործը մեկնարկել ուսումնական օջախներում