Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:18 14-02-2025

Մոսկվայի պատասխանը Իրանի դեսպանին, Օջալանի ուղերձը, Հռոմի պապի հոսպիտալացումը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 14-ի միջազգային կարևոր լուրերը:

Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Ռուսաստանն ու Իրանը, ընդհանուր առմամբ, նման մոտեցումներ ունեն, և դա հաստատված է հունվարի 17-ին Ռուսաստանի և Իրանի ղեկավարների ստորագրած Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրում։
Այս մասին իր ճեպազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի վերջին հայտարարությունը։
«Պայմանագրի համաձայն՝ կողմերը նպաստում են անվտանգության միջոցառումներին սահմանակից հատվածներում, ներառյալ Հարավային Կովկասում, համագործակցում են՝ կանխելու այնտեղ երրորդ կողմի ուժերի միջամտությունն ու ապակառուցողական ներկայությունը: Կարծում եմ՝ այս հասկացության արտացոլումը հիմնարար միջպետական փաստաթղթում, որը նախատեսված է ավելի քան 20-ամյա հեռանկարի համար, շատ բան է ասում: Միակ տարբերությունն այն է, որ ՌԴ-ն Հարավային Կովկասում տրանսպորային ուղիների և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի անդամ է»,- ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Սոբհանին ասել էր, որ «միայն Իրանն է, որ աջակցում է Հայաստանին՝ դեմ հանդես գալու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է՝ Կիևը չի հրաժարվում ՆԱՏՕ-ին անդամակցելու իր կուրսից։
«Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստից առաջ ես կարևոր զրույց ունեցա Դաշինքի գլխավոր քարտուղարի հետ, Ուկրաինան չի հրաժարվում իր ռազմավարական կուրսից. մենք մեր ապագան տեսնում ենք ՆԱՏՕ-ում»,- գրել է Ումերովը՝ իր ֆեյսբուքյան էջում։
Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ասել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ այժմ քիչ հավանական է, թեև տեսականորեն հնարավոր է 25 տարի հետո։
«Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը քիչ հավանական է՝ հաշվի առնելով այն իրողությունները, որում մենք հայտնվել ենք։
Եթե ցանկանում եք բանակցությունների հիման վրա խաղաղություն, հրադադար, կայուն խաղաղության հնարավորություն, ապա իրականում հենց հիմա Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալը չի քննարկվում»,- ասել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան