Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 18-04-2025

Նոր հեղափոխություն՝ նոր զոհեր, հալածանքներ, կորուստներ, աղետ  

Նախքան 2018-ը ժողովուրդը կարծում էր, թե հեղափոխությունը լավ բան է։ Բայց 2018-ից դաս քաղած մարդիկ իմացան, որ հեղափոխությունը բերում է հալածանքներ, տգիտություն, աղետալի սխալներ, պատերազմ, մարդկային անդառնալի կորուստներ, տարածքային ցավալի զիջումներ և այլ սարսափելի բաներ։ Մարդիկ այսօր սարսափում են, հեղափոխության մասին լսելով։ Այդպիսի սարսափելի բան լսվեց ապրիլի 17-ին։

«Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, և այդ հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով։ Տեղի է ունենում իրական Հայաստանի սոցիալ հոգեբանական հեղափոխությունը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2024 թ. կատարման զեկույցի քննարկման ավարտին ունեցած եզրափակիչ ելույթում։

Սա սարսափելի լուր է, քանի որ ակնարկվում է, որ կրկին վատ բաներ են սպասվում ժողովրդին։ Ի՞նչ է մտադիր հեղափոխել այս անգամ Նիկոլ Փաշինյանը։

Սոցիալ հոգեբանական հեղափոխությունն ավելի աղետալի է լինելու, որովհետև մտնելու են մարդկանց սրտերի, գլխների մեջ։ Պատկերավոր ասած՝ մարդկանց ուղեղը հանելու են, տեղը այլ ուղեղ են դնելու, հանելու են սրտերը, տեղն այլ սիրտ դնելու։ Եթե մինչ հիմա ժողովրդի մոտ 10 տոկոսն ուներ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, ապա սոցիալ հոգեբանական հեղափոխության հետևանքով, ենթադրաբար, հոգեկան խանգարումներ ունեցողները բազմանալու են, ելնելով հոգեբուժարաններից, լցվելով փողոցները։

Սոցիալ հոգեբանական հեղափոխությունը, հավանաբար, նման կլինի չինական մշակութային հեղափոխությանը, որին զոհ է գնացել 3 մլն մարդ, մի քանի տասնյակ միլիոնը բռնադատվել։ Այս համեմատությունը հիմք է ենթադրելու, որ սոցիալ հոգեբանական հեղափոխությունն իրականացնելու համար ՔՊ-ում հավաքագրելու են խունվեյբինների՝ խուլիգանների, մարտնչող տգետների, խելագարների, սրբությունների, ավանդույթների, արժեքների վրա թքած ունեցող երիտասարդների։

Եթե սոցիալ հոգեբանական հեղափոխության խնդիրը ժողովրդի մտածողությունը փոխելն է, ապա հալածելու են նրանց, որոնք ազդում են մարդկանց մտածողության վրա, այսինքն՝ գրողներին, լրագրողներին, արվեստի, մշակույթի գործիչներին, ուսուցիչներին, դասախոսներին և այլոց։ Երիտթուրքերի կազմակերպծ ցեղասպանության առաջին թիրախում մտավորականներն էին։ Խորհրդային բռնազավթման տարիներին բազմաթիվ գրողներ, մտավորականներ են սպանվել, հալածվել, քանի որ մտածում, ստեղծագործում էին ոչ բոլշևիկյան գաղափարներով։ Ենթադրելի է, որ Փաշինյանի սկսած սոցիալ հոգեբանական հեղափոխության ժամանակ զոհվելու, հալածվելու են այն մտավորականները, որոնք «իրական Հայաստանի» գաղափարախոսությունից տարբեր գաղափարներով կստեղծագործեն, Փաշինյանից տարբեր կերպ կմտածեն պատմության, կրթության, մշակույթի, քաղաքական առաջնահերթությունների, հասարակության, Աստծո մասին։ Կայրվեն գրքերը, որոնք հայ խունվեյբինների կարծիքով՝ չեն համապատասխանում Փաշինյանի գաղափարներին, թատրոններում միայն հեղափոխական ներկայացումներ կբեմադրեն և այլն։

Սոցիալ հոգեբանական հեղափոխության քողի տակ, հավանաբար, իրականացվելու են նաև հայ-թուրքական, հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները։ Նշված ելույթում այս մասին ակնարկել է Փաշինյանը՝ «Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես, ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել և լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար»։ Նույնպես հալածանքի են ենթարկվելու Ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի, Արարատ սարի մասին խոսելու համար։ Եվ այդ ամենը ներկայացվելու է որպես սոցիալ հոգեբանական հեղափոխություն։

Կարճ ասած՝ հասարակությունը, մասնավորապես՝ մտավորականները, կարող են այսօրվանից իրենց գլխի ճարը տեսնել, քանի որ Փաշինյանը նոր հեղափոխություն է սկսում, որից հետո ժողովուրդն այնքան կփոխվի, որ մարդիկ հայելու մեջ նայելիս իրենց չեն ճանաչի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ