Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:38 17-04-2025

Հայաստանի բարեխեղված Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Յանիչարը նորաձև է» օպերացիան. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանի հոդվածը

Հայաստանի Հանրապետության բարեխեղված Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Յանիչարը նորաձև է» օպերացիան, որի նպատակն էր պարզել, թե նախկիններից ո՞վ է ամենամեղավորը Հայաստանում ստեղծված աղետալի իրավիճակի համար։

Իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Նիկոլի թվից 5 500 տարի առաջ քաղաքացի Նոյ Լամեհովիչ Ադամյանը, ապօրինի ճանապարհով օդերևութաբանական զարգացումների մասին ներքին տեղեկություններ ստանալով «Աստված» կոչվող անհայտ աղբյուրից, առանց Սևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության կողմից սահմանված կարգով ձևակերպված շինարարական թույլտվության իրականացրել է «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցի կառուցումը։

Ավելին, քաղաքացի Նոյ Ադամյանը խարդախությամբ ներ է քաշել և «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցում անազատության է մատնել մի շարք կենդանիների, այդ թվում՝ ՀՀ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ հաշվառված կենսաբանական տեսակներից։

Իր ապօրինի գոծողությունների ընթացքում Նոյ Ադամյանը դրսևորել է խտրական գենդերային մոտեցում՝ «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցը տրամադրելով միայն արական և իգական սեռի ներկայացուցիչներին։

Տվյալ ապօրինությունները ուղեկցվել են նաև հստակ կլանային քաղաքականությամբ, քանզի «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցում տեղեր են հատկացվել բացառապես Նոյի ընտանիքի անդամներին և մերձավորներին։

Չունենալով նման փոխադրամիջոց վարելու վարորդական իրավունք՝ քաղաքացի Նոյ Ադամյանն անարգել նավարկել է Համաշխարհային օվկիանոսի ջրերում։

Այս արկածախնդրության ընթացքում, հանցավոր համաձայնության գալով ոմն «ագռավի» և «աղունի» հետ, նա որոշել է կայանել «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցը Արարատ լեռան գագաթին, թեպետ արդեն այդ ժամանակ աշխարհում առկա էին շատ ավելի բարձր լեռներ, զորօրինակ՝ Էվերեստը և Քիլիմանջարոն։

Սակայն անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ քաղաքացի Նոյ Ադամյանը, միտումնավոր կերպով և հեռահար նպատակներով իրականացրել է Հայաստանը ավետյաց երկիր դիրքավորելու, Արարատը բիբլիական լեռ հռչակելու, հայերին սին հպարտություն ներշնչելու, Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու, նախկիններին արդարացնելու, Արցախի հիմնախնդիրը Նիկոլի գրպանը գցելու ստոր և ազգակործան ծրագիրը։

Գործով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցություն, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների աշխատակազմեր։

Միջոցներ են ձեռնարկվում «Աստված» մականունով աղբյուրը հայտնաբերելու և չեզոքացնելու ուղղությամբ։
Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն և հասանելիություն։

Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի և չի կարող արձագանքել նաև ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։

Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
15:07 «Ուշագրավ» հանգամանք` արու քաղաքապետի կենսագրությունում
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
12:09 Հայտնի ֆուտբոլիստի նկարը՝ թմրանյութի վրա. Էկվադորում 469 կգ թմրանյութ են բռնագրավել
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ