Ավելին 4 տարի առաջ - 20:53 15-12-2021

Ապացույցները ոստիկանությունից թաքցնելու համար տղամարդը մեխեր է կուլ տվել

Չինաստանի բնակիչը խանութից գողացած 15 սանտիմետրանոց մեխեր է կուլ տվել. Այսպիսով, տղամարդը ցանկացել է ոստիկանությունից թաքցնել ապացույցները, գրում է Global Times-ը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի արևելքում՝ Լյաոնին նահանգում։ Հաղորդվում է, որ տղամարդը խանութից մեխեր է գողացել, սակայն ոստիկանները բռնել են նրան: Ցանկանալով թաքցնել իր մասնակցությունը հանցագործությանը, չինացին սպաների աչքի առաջ կուլ է տվել գողոնը։

Սկզբում նա հրաժարվել է հիվանդանոց գնալ, սակայն ոստիկաններին հաջողվել է տղամարդուն համոզել, որ այդպես նա կարող է մահանալ։ Նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո վիրահատել և հեռացրել են օտար առարկաները։

Բացի այդ, ոստիկանությունը նշել է, որ պատիժը ծանրացնող հանգամանք է դառնալու այն փաստը, որ կալանավորը փորձել է թաքցնել ապացույցները։ Այժմ չինացին կալանքի տակ է և սպասում է դատավարությանը։

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում