Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:35 16-04-2025

Մահացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը

Այսօր կյանքից հեռացել է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Խորը ցավով տեղեկացա Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի հիմնադիր Վիտալի Լեոնովիչի մահվան մասին։

Ցավակցում եմ Վիտալի Լեոնովիչի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել են նրան։

Սա մեծ կորուստ է բնապահպանական համայնքի համար։ Վիտալի Լեոնովիչը համեստությամբ ու անկոտրում նվիրումով տարիներ շարունակ կերտում էր մի աշխարհ, որտեղ բնությունն ու մարդը կարող են ապրել ներդաշնակության մեջ։ Վիտալի Լեոնովիչի թողած ժառանգությունը շարունակվելու է ապրել անտառի, աճող ծառերի, նրա ձեռքով տնկված բուսատեսակների մեջ և, ամենակարևորը, նրա գործին հավատարիմ մասնագետների մեջ»,- գրել է Սիմիդյանը։

Նա նշել է, որ Վիտալի Լեոնովիչի թողած ժառանգությունը շարունակելու է ապրել անտառի, աճող ծառերի, նրա տնկած բուսատեսակների մեջ։

Վիտալի Լեոնովիչը հայտնի բուսաբան Էդմոնդ Լեոնովիչի որդին է. սկզբում հայրն է ղեկավարել Ստեփանավանի դենդրոպարկը։ Ծնվելով լեհ կոմս Ստեցևիչ-Լեոնովիչի ընտանիքում և մանկությունն ու երիտասարդությունն անցկացնելով Վրաստանում` Էդմոնդ Լեոնովիչն ավարտել է Թբիլիսիի գյուղատնտեսական ինստիտուտն ու գործուղվել Հայաստան։ 1932 թվականին հաստատվել է Ստեփանավանում և ամբողջ կյանքն աշխատել դենդրոպարկում։ Մահից հետո էլ նրան հուղարկավորել են դենդրոպարկի տարածքում։ Նրա կիսատ թողած աշխատանքը շարունակել է որդին` Վիտալի Լեոնովիչը։

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
16:39 Բռնեցի ձեզ, թե ինչը չեք արել, դե հեծանիվ էլ կքշեք. Փաշինյանը՝ լուսաձորցի երեխաներին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև