Ներքին 1 տարի առաջ - 19:47 16-04-2025

Էս ծաղրի թատրոնն արժեցել է մի ամբողջ Արցախ ու հազարավոր կյանքեր. Լիլիթ Բլեյանը՝ Փաշինյանի մասին

Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում անհասկանալի շարժումներով պարելու տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Սա դնում եմ միայն, որ նայենք ու հիշենք, որ.

- էս մարդը բանակցել է մեր բոլորի անունից` էս նույն ոճով,
- էս մարդը, այ էս ոճով, մեր երկրի պատմությունը սկսել է «իր սեփական, զրոյական կետից» ( էն նույն երկրի` Խորենացու, Թումանյանի, Կոմիտասի երկրի պատմությունը, հա)

- էս մարդը մեզ տարել է պատերազմի, որը շրջել է մեր բոլորի կյանքը
- այ էս նույն ոճով վարել է պատերազմը` հազարավորների կյանքերի գնով

- էս նույն ոճով կոչ է արել կամավորներին, որ գնան զոհվեն իր «գերագույն» հրամանատարության ներքո
- էս նույն ոճով մեզ թշնամացրել է բոլորի հետ

- էս նույն ձևերով էնքան է «խաղաղություն» բանակցել, որ իրար հետևից նոր արյունոտ կռիվներ է բերել ու տարածքներ կորցրել` մեր բոլորի միակ երկրից
- էս նույն մարդը, այ հենց էս մարդը, որ էս նույն շարժումներով գոռում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հետո մեր բոլորի անունից գնացել ու ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում

- էս մարդը բոլորիս անունից հրաժարվել է Արցախից` էնտեղ շրջափակման մեջ թողնելով մեր հարազատներին ու մեր գանձերը
- էս մարդու քայլերի պատճառով արցախցիները զրկվել են իրենց տնից ու հողից, մենք բոլորս զրկվել ենք Արցախից

- էս նույն ձևերով նա հիմա հրահանգում է անել ամեն ինչ, որ իր քայլերի հետևանքով հայրենազրկված, տնազրկված, արյունոտված կյանքերով արցախցիները հեռանան Հայաստանից
- էս նույն ոճով գերիների հարցով է զբաղվում
- էս նույն ոճով գնում է Մատենադարան ու անխնա կրթում բոլորիս

- էս նույն ոճով շարունակում է վճռել բոլորիս ճակատագրերը, մեր բոլորի ապագան
- էս նույն ոճով կառավարում է երկիրը յոթ տարի, ու նրան դեռ ինչ-որ մարդիկ ասում են ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ ու լուռումունջ կատարում հրահանգները։

Ու սա ֆիլմ չի, իրական կյանք է, ու էս ծաղրի թատրոնն արժեցել է մի ամբողջ Արցախ ու հազարավոր կյանքեր։
Շարունակեք մեծարել, ձեզ սազում է»։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով