Ներքին 1 տարի առաջ - 23:38 11-04-2025

Քաղաքացին մեզ չպետք է ընկալի որպես կոպեկ փախցնող․ Փաշինյան

Քաղաքացին մեզ չպետք է ընկալի որպես կոպեկ փախցնող։ Այս մասին Սյունիքում Էկոպարեկային ծառայության գործառնական ավտոմեքենաների ցուցադրության ժամանակ ասել է Փաշինյանը։

«Ես էլի եմ ասել, մենք պետք է սովորենք մեքենա վարել, մենք պետք է սովորենք էքստրեմալ պայմաններում մեքենա վարել, պետք է սովորենք քաղաքացիների հետ շփվել և հարաբերվել։ Քաղաքացին մեզ չպետք է ընկալի որպես կոպեկ փախցնող, մեզ չպետք է ընկալի որպես թփի հետևում թաքնվող ու իրեն ապօրինության մղող ու հետևից գնացող, որ երկու կոպեկ առնի, և էսպես շարունակ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը:

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
16:41 Իմ ամենաթանկը. դերասան Կարեն Հովհաննիսյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
18:00 Ընդդիմությունը կաշկանդված է. ինչու է ՔՊ-ն վրդովվում «սրիկայաբար» բառից