Ներքին 1 տարի առաջ - 10:00 10-04-2025

Շենգավիթի դատարանում հայտնաբերվել է կարգադրիչների ծառայության 51-ամյա աշխատակցի մարմինը․ shamshyan.com

Ապրիլի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Շտապօգնության 08» խումբը «ուշագնացություն» կանչով մոտեցել է Շենգավիթի դատարան, որտեղ հայտնաբերել են դատարանի աշխատակից, Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Մ․-ի դին։

Շենգավիթ դատարանի կարգադրիչների բաժնի պետի տեղակալ, Երևանի բնակիչ 39-ամյա Բեգլար Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ապրիլի 8-ին ժամը 16։30-ի սահմաներում Շենգավիթի դատարանում տեղի ունեցող դատական նիստի ժամանակ ամբաստանյալ, Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Ս․-ն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ բարձրախոսը նետել է ներկաներից մեկի ուղղությամբ, որին միջամտել է նիստերի դահլիճում ծառայություն իրականացնող կարգադրիչ Արմեն Մ․-ն՝ փորձելով կանխել Նարեկ Ս․-ի գործողություները, որի արդյունքում՝ ունենալով առողջական խնդիրներ, ինքնազգացողությունը վատացել է և հանկարծամահ եղել:

Դատաբժշկի նախնական զննությամբ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փասոտվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմեն Մ․-ն ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության աշխատակից էր, կոչումով՝ կապիտան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
20:27 Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ԱԹՍ-ների և դրանց մասերի ներմուծման համար
22:36 Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
23:27 Ղարաբաղից տեղահանված, վարորդական իրավունքից զրկվածները, կարող են առանց քննության կրկին ձեռք բերել դրանք. նախարար