Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 09-04-2025

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն ընտրարշա՞վ են անում, թե՞ քոչինգ 

Աննա Հակոբյանը տեղեկացնում է, որ ապրիլ-մայիս ամիսներին «Կրթվելը նորաձև է» արշավի հանդիպումներ են նախատեսված Երևանում, Մեղրիում, Թալինում, Բերդավանում, Բերդում, Կապանում, Քաջարանում, Աշտարակում ու Վանաձորում։ Վարչապետն իր բուն գործերը թողած, ինչո՞ւ է մասնակցում է այս հանդիպումներին ու հանդես գալիս բանախոսություններով։ Դրանք քաղաքական մեծ նշանակություն ունե՞ն, թե՞ Փաշինյանը պատրաստվում է հրաժարվել քաղաքականությունից ու այլ գործով զբաղվել։

2026-ի ԱԺ ընտրություններում ՔՊ-ին փորձություններ են սպասվում։ Հանրության մի մասը կարծում է, թե ՔՊ-ն անհրաժեշտ թվով քվեներ չի հավաքելու։ ՔՊ-ի ներսից ևս մտահոգություններ են հնչում, որ իշխանության կուսակցությունը պետք է կերպարանափոխվի, առողջանա, որ 2026-ին կրկին քվե ստանա։ Ուստի՝ 2026-ին իշխանությունը պահելու համար պետք է պոտենցիալ մրցակիցներից լավ պատրաստվեն, շուտ պատրաստվեն, շատ աշխատանք տանեն ժողովրդի շրջանում, շատ կամավորներ ու համակիրներ հավաքագրեն։ Ենթադրաբար՝ այս խնդիրներին է ծառայում «Կրթվելը նորաձև է» արշավը։ Եվ Փաշինյանը մասնակցում է դրան ու ելույթներ ունենում իշխանությունը պահելու համար։ Այն նրա ու թիմի համար, թերևս՝ ամենակարևոր խնդիրն է, որի համար պարտավոր են ամեն ինչ թողնել ու դրանով զբաղվել։ Հետևապես՝ կրթվելն այստեղ որևէ կապ չունի։ Սա ընտրարշավ է, 2026-ի ԱԺ ընտրություններից ավելի քան 1 տարի առաջ սկսված արշավ։ Մարզային հանդիպումների մասնակցիների մի մասն ակնկալում է լուծել մասնագիտական կամ սոցիալական խնդիրները։ «Իմ քայլն» էլ, հավանաբար, ընդառաջ է գնալու, լուծելով մարդկանց խնդիրները։ «Կրթվելը նորաձև է» արշավին ներգրավվելու պատրվակով հավաքագրվող մարդկանց, ենթադրաբար, ներգրավվելու են ոչ միայն մասնագիտական դասընթացներում, այլև կուսակցական աշխատանքներում, իսկ 2026-ին՝ ՔՊ ընտրարշավում։ Այսինքն՝ այս արշավի ժամանակ մարդկային ռեսուրսներ են հավաքում ընտրությունների համար։ Սա է այս արշավի ենթադրյալ նպատակը։ Եվ այդ ամենն անում են «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով, առաց խախտելու կուսակցությունների ֆինանսավորման մասին սահմանափակումները։

Կա նաև լավատեսական վարկած, ըստ որի՝ Փաշինյանը մտադիր է թողնել քաղաքականությունն ու զբաղվել այլ գործով։ Եվ այդ գործը քոուչինգն է։ Եթե համեմատենք քոուչների վարպետության դասերն ու Փաշինյանի բանախոսությունները «Կրթվելը նորաձև է» արշավի հանդիպումներում, ապա մեկ տասնյակից ավելի համընկնումներն ակնհայտ են։

Նոր ի հայտ եկած մասնագիտություններից է քոուչինգը։ Քոուչն աջակցում է ուսանողին, գործարարին, մասնագետին որոշակի անձնական կամ մասնագիտական նպատակին հասնելու համար՝ տրամադրելով ուղղորդում: Այս ծառայություններից օգտվողին երբեմն անվանում են քուչի: Քոուչինգը կենտրոնանում է կոնկրետ առաջադրանքների կամ նպատակների վրա, հաճախորդին մի քանի տասնյակ հարցերի միջոցով ուղղորդում դեպի նպատակը, որին հաճախորոդը հասնում է ինքնահաստատման արդյունքում։

Սա եկամտաբեր գործ է, որով կարող ես զբաղվել ցանկացած երկրում, նույնիսկ Չինաստանում, որը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ջատագով է։ Իսկ քանի որ Փաշինյանը իշխանափոխությունից հետո հնարավոր է լքի Հայաստանը, ապա նրան պետք կլինի նոր մասնագիտություն, որը քաղաքականության հետ ուղղակի չի առնչվի։

Ի տարբերություն ընտրարշավի՝ քոուչինգը կրթվելու հետ կապ կարող է ունենալ։ Այս առումով՝ ենթադրելի է, որ «Կրթվելը նորաձև է» արշավը քոուչինգ է, Փաշինյանը քոուչ, հանդիպումների մասնակիցները քուչի, որոնք ուզում են հաջողության հասնել ուսման մեջ, մասնագիտություն ընտրելու, ավելի շատ վաստակելու և նման հարցերում։ Փաշինյանն էլ նրանց ուղղորդում է շաբլոն հարցերով։

Կարծ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պետք է անկեղծություն ունենան ու պարզեն, թե ինչ են անում՝ ընտրարշա՞վ, թե՞ քոուչինգ։ Եթե քոուչինգ են անում, ապա լավ կլինի այդ անեն ընտրություններից հետո։ Հակառակ պարագայում այս հանդիպումներով փաստացի անհավասար պայմաններ են ստեղծվում ՔՊ-ի ու քաղաքական մյուս ակտորների միջև, ինչը կասկածի տակ կարող է դնել 2026-ի ԱԺ ընտրությունների օրինակարգությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան