Ուղիղ եթեր

Երեխայիս չեմ կարող վիրահատելու տանել. 2 անչափահասների մայրը տնային կալանքում է պարեկների մեղքով

Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 15:00 06-04-2025
Երկու անչափահաս երեխաների միայնակ մայրը 3 ամիս է տնային կալանքի տակ է գտնվում: Նրա խոսքով՝ հունվարի 6-ին՝ գիշերը 3-ին, նախկին ամուսինը հետապնդել է իրեն, պարեկին կանգնեցրել է օգնության ակնկալիքով:

«Հունվարի 6-ին՝ Զատիկի օրը, նախկին ամուսինս մեքենայով ընկել էր իմ հետևից: Կանգնեցնում եմ պարեկին լուսացույցի տակ, ասում՝ օգնության կարիք ունեմ: Պարեկներն ինձնից փաստաթուղթ են ուզում: Ասում եմ՝ չունեմ փաստաթուղթ, բայց ունեմ օգնության կարիք, ասում եմ՝ ինձ հետապնդում են։ Իրենք նույնսին ուշադրություն չեն դարձնում դրան»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց կինը։ Կնոջ խոսքով` երկրորդ անգամ իր տնային կալանքը երկարացվել է ևս 40 օրով։

«Չեմ կարողանում դուրս գալ, լվացք փռել։ Դատարանին ասել եմ, որ իմ երեխաները սոված են, իսկ քննիչն ասում է՝ ես մեկ անգամ գնացել եմ, իրենք լավ էլ ապրում են, ես տնից ցուցմունք վերցնելու եմ գնացել, ինքն իր երեխաներին ճաշ էր սարքում»,- ասաց նա:

Նա պատմեց, որ իր երեխաները վատառողջ են եղել, սակայն նույնիսկ թույլ չեն տվել, որ ոստիկանների ուղեկցությամբ հիվանդանոց տանի։

«Երեխաս շատ հիվանդ էր։ Փոքրիս պետք է վիրահատենք։ Խնդրել եմ՝ թույլ տան գոնե շաբաթը մեկ անգամ դուրս գամ խանութ գնումներ անելու: Քննիչն ասել է՝ 10 տարեկան երեխան փոքր չէ, կարող է միայնակ գնալ խանութ ու գալ: Դա նորմա՞լ է, երբվանի՞ց է 10 տարեկան երեխան մեծ համարվում»,- ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
14:37 Շատ կցանկանայի, որ Ռուբեն Հախվերդյանն ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձև է»․ Աննա Հակոբյան
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
20:36 3 տուժած, այդ թվում՝ կին պարեկ. ՆԳՆ-ն հաստատում է՝ վթար է եղել, բայց պնդում է՝ Փաշինյանի ավտոշարասյունը չէր
08:47 ԱԱԾ-ն խաբել է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին
15:38 «Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել
09:10 Դավիթ Համբարձումյանը կընտրվի՞ ՀՀԿ նախագահ