Արտաքին 1 տարի առաջ - 13:46 06-04-2025

ԱՄՆ-ի կենտրոնում ջրհեղեղների հետևանքով 16 մարդ է զոհվել․ CNN

Հորդառատ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել ԱՄՆ կենտրոնական հատվածում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ։

Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությունների և Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներին։

Փոթորիկների կանխատեսման կենտրոնի տվյալներով՝ Օհայոյի հովտից մինչև Տեխասի հարավ-արևելք ընկած հատվածում վտանգի տակ է 41 միլիոն մարդ: Արկանզասում, Միսուրիում, Թենեսիում և Միսիսիպիում հայտարարվել է ջրհեղեղի վտանգի ամենաբարձր՝ 4-րդ մակարդակ:

Անձրևները հանգեցրել են արտակարգ տարհանման և ճանապարհների փակման: