Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 21:10 04-04-2025

Հայաստանը՝ աֆրիկյան երկրների շարքում․ Աննա Հակոբյանը մասնակցելու է «Առաջին տիկնանց» «ժողովին»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 8-ից 10-ը նախատեսում է մասնակցել Global First Ladies Academy (GFLA) ծրագրին Նյու Յորքում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, ներկա են լինելու տարբեր երկրների առաջին տիկնայք։

Այս ծրագիրը հիմնադրվել է 2009 թվականին, և ըստ կազմակերպիչների՝ մինչ այժմ համագործակցել է ավելի քան 70 առաջին տիկնանց հետ՝ նրանց առաջնորդության և հանրային առողջապահության ոլորտներում աջակցություն տրամադրելու նպատակով։

Սակայն որքան էլ անվանումը հնչեղ է՝ Global First Ladies Academy, բովանդակային առումով այն այդքան էլ տպավորիչ չէ։ Նախորդ տարիների մասնակիցների ցանկը, որքան էլ լիարժեք հրապարակված չէ, հստակ վկայում է այն մասին, որ ակադեմիային հաճախ մասնակցում են երկրների ներկայացուցիչներ, որոնք հայտնի են իրենց ավտորիտար ռեժիմներով ու ժողովրդավարության ցածր մակարդակով։

Օրինակ՝ 2023-ին մասնակցել են Բոթսվանայի, Բուրունդիի, Գամբիայի, Քենիայի, Մալավիի, Մոզամբիկի, Նամիբիայի և Զիմբաբվեի առաջին տիկնայք։

2024-ին, ըստ հրապարակված տվյալների, մասնակցել են 14 առաջին կամ նախկին առաջին տիկնայք Աֆրիկայից, Հարավային Ամերիկայից և Կարիբյան տարածաշրջանից։

Սա առաջացնում է շատ կարևոր հարցադրում. ի՞նչ կապ ունի Հայաստանի՝ եվրոպամետ ուղով շարժվող իշխանությունը նման հարթակներում հայտնվելու հետ, որոնք ավելի շատ հիշեցնում են PR-ի համար նախատեսված փակ «ակումբներ», քան լուրջ կրթական հարթակներ։

Մինչ եվրոպական առաջատար պետությունների առաջին տիկնայք, օրինակ՝ Բրիջիտ Մակրոնն ու Սիլվյա Սթոլթենբերգը, զբաղված են առողջապահական, կրթական և սոցիալական խորքային բարեփոխումներով, Աննա Հակոբյանը ներկայանում է հարթակներում, որտեղ քննարկման թեմաները հիմնականում ֆոնդեր բացելն ու արշավներ կազմակերպելն է։

Սա այն դեպքում, երբ Հայաստանում քաղաքացիները իրական խնդիրներ ունեն, իսկ պետական ապարատը՝ չլուծված ճգնաժամեր։

Ակնհայտ է, որ նման միջոցառումների տպավորիչ վերնագրերը հաճախ թաքցնում են բովանդակային դատարկությունը, իսկ մասնակցությունը միջազգային հարթակներին չպետք է օգտագործվի որպես ներքին վարկանիշը բարձրացնելու միջոց։

Մինչ այդ կարևոր է նաև անդրադառնալ մեկ այլ մտահոգիչ փաստի՝ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ իր հետ կարող է մեկնել նաև մեկ լրագրող, ինչը, ըստ տեղեկությունների, ծրագրի պարտադիր պայմանն է, որպեսզի ցույց տրվի, թե իբր ավտորիտար պետություններում գոյություն ունի մամուլի ազատություն։

Սա կրկնակի մտահոգիչ է, հատկապես երբ հաշվի ենք առնում, որ GFLA-ին մասնակցող պետությունների մեծ մասում լրագրողներն աշխատում են ճնշումների, գրաքննության և քաղաքական վերահսկողության պայմաններում։

Oragir.News-ը պաշտոնական հարցում է ուղարկել Global First Ladies Academy-ի ղեկավարությանը՝ պահանջելով հստակ պատասխաններ հետևյալ հարցերին՝ ո՞ր երկրների ներկայացուցիչներն են մասնակցելու 2025 թվականի հուլիսի միջոցառմանը, ինչպե՞ս է ընտրվում մասնակցության հրավիրյալների ցանկը, ինչպե՞ս է գնահատվում ծրագրի արդյունավետությունը, ինչո՞վ է առանձնանում Աննա Հակոբյանի մասնակցությունը այն դեպքում, երբ Հայաստանի առաջին տիկինը փաստացի նախագահի կինն է, ոչ թե Հակոբյանը, ու որքա՞ն արժե ՀՀ բյուջեի համար այս այցը։

Oragir.News-ը պատրաստ է հրապարակել այս հարցերի պատասխանները, երբ ստանա:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին