Արտաքին 1 տարի առաջ - 20:08 01-04-2025

Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» ամերիկյան օրենքի վրացական տարբերակը

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» ամերիկյան օրենքի («Օտարերկրյա գործակալների գրանցման ակտի մասին») վրացական տարբերակը։ Այս մասին հայտնել է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

Օրենքին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք: Այն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և օրենսդիր մարմնի կայքում հրապարակվելուց հետո։ 2025 թ․ փետրվարի սկզբին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ ընդունելու է ամերիկյան օտարերկրյա գործակալների ակտի վրացական տարբերակը:

Կուսակցության ղեկավարների կարծիքով՝ նոր օրենքն ավելի արդյունավետ կլինի, քան 2024 թ. մայիսին ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն ուղղված է արտաքին ֆինանսավորում ստացող այն հասարակական կազմակերպությունների դեմ, որոնց իրական նպատակը երկրում հեղափոխական գործընթացներին աջակցելն է։

Վրացական օրենքը, ի տարբերություն ամերիկյանի, չի տարածվում ֆիզիկական անձանց վրա և ենթադրում է միայն տուգանքներ տարեկան եկամուտների մասին հայտարարագիր չներկայացնելու համար։Օրինագիծը Վրաստանում ներմուծում է «օտարերկրյա տնօրենի գործակալ» հասկացությունը։

Ըստ նոր օրենքի՝ դա այն անձն է, որը հանդես է գալիս որպես «օտարերկրյա տնօրենի» մոտ աշխատող գործակալ կամ այլ անձը, որը գործում է «օտարերկրյա տնօրենի» և նրա աշխատակիցների ցուցումներով, պահանջով, հրահանգներով կամ հսկողության ներքո, ինչպես նաև այն անձինք, որոնց գործունեությունը վերահսկվում, ֆինանսավորվում կամ սուբսիդավորվում է «օտարերկրյա տնօրենի» կողմից։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը