Ներքին 47 րոպե առաջ - 16:00 30-09-2026

Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Մի քանի ժամ է մնացել Նիկոլ Փաշինյանի կանխատեսած աղետալի պատերազմի սկսվելու ժամկետի ավարտին։

Ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարել էր, թե սեպտեմբերին լինելու է աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ-ն ԱԺ ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն: «Սեպտեմբերին պատերազմ է լինելու և աղետաբեր պատերազմ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնություն չունենա»,- մարտի 22-ին, ներկուսակցական քարոզարշավի հերթական օրն ամփոփելիս, վրդովված ասել էր Նիկոլ Փաշինյանը, քանի որ այդ օրը նրան հանդիպած քաղաքացիներն ասել էին, թե չեն ընտրելու նրան։

Ո՞ւր մնաց կանխատեսված աղետալի պատերազմը։

Համաշխարհային առաջնորդներից մեկն ասել է, թե քաղաքական գործիչը ոչ միայն պետք է կարողանա կանխատեսել քաղաքական զարգացումներն, այլև պարզաբանել, թե ինչու չիրականացան իր կանխատեսումները։

Այսօր սեպտեմբերի 30-ն է, սեպտեմբեր ամսվա վերջին օրը։ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չէ։ Սակայն Փաշինյանից ձայն չկա։ Այնինչ՝ նա այսօր պետք է ընդարձակ հիմնավորում ներկայացներ, թե ինչու սեպտեմբերին չիրականացավ իր կանխատեսած արմագեդոնը։

Հանրության մի մասն իսկապես սիրում է նրան։ Եվ մարդիկ չեն ուզում հավատալ, որ իրենց սիրելի ու հզոր վարչապետն իրենց խաբել է, պատերազմով վախեցրել, որ քվե կորզի։ Չէ, չէ, չէ… Նա այդպիսի անազնիվ քայլի չէր կարող դիմել։ Այստեղ ուրիշ պատճառ պետք է փնտրել։

Ֆանտաստիկայի սիրահարները կարող են ասել, թե աղետալի պատերազմն իսկապես սկսվել է սեպտեմբերին, բայց շատ արագ ավարտվել։ Այնքան կարճ է տևել, որ մարդիկ չեն էլ հասցրել իմանալ այդ մասին։ Փաշինյանը շատ արագ կապիտուլյացիա է ստորագրել՝ ընդունելով ագրեսորի վերջնագիրը։

Հոգեբույժները կարող են հիշեցնել, որ ներկուսակցական քարոզարշավի այդ օրերին ՔՊ առաջնորդը երբեմն կորցնում էր ինքնատիրապետումը։ Մարտի 22-ին Երևանի մետրոյում երիտասարդ կնոջ ու նրա մանկահասակ տղայի հետ զրույցի ժամանակ Փաշինյանը կորցրել էր ինքնատիրապետումը, մատ թափ տվել կնոջ վրա, բղավել։ Իսկ մի քանի ժամ անց ներողություն խնդրել՝ նշելով, որ կորցրել է ինքնատիրապետումը, լավ չի հասկացել, թե ում ինչ է ասում։

Այդ հուզված վիճակում նա, հավանաբար, մի պահ սարսափել է՝ պատկերացնելով, որ ՔՊ-ն կարող է պարտվել։ Նա ցանկացել է ասել, որ սարսափելի կլինի, եթե ՔՊ պարտվի։ Սակայն անորոշ ձևակերպումը չէր հասկացվի, մարդիկ կարող էին ուրիշ բան մտածել Փաշինյանի մասին։ Այդ պատճառով Փաշինյանը ՔՊ-ի պարտությունը կապել է աղետալի պատերազմի հետ։ Այդպես մարդկանց է փոխանցել իր սարսափը ՔՊ-ի հավանական պարտության վերաբերյալ։ Այսինքն՝ պատերազմի կանխատեսումը լուրջ չէր, պարզապես՝ Փաշինյանն էր վախեցել՝ պատկերացնելով ՔՊ-ի պարտության հետևանքները։

Ի վերջո՝ հոռետեսական վարկած կա, թե մարտի 22-ին Փաշինյանը լրիվ սթափ է եղել։ Եվ նա սառնասրտորեն խաբել է ժողովրդին, կանխամտածված վախեցրել պատերազմով, որ քվե կորզի բազմաչարչար ժողովրդից, որի մի մասը ՔՊ-ին համարում էր չարիք, բայց ավելի շատ վախենում էր պատերազմի աղետներից։ Եվ այս կանխատեսմամբ Փաշինյանը երկընտրանքի առաջ է դրել ժողովրդին՝ առաջարկելով ընտրություն կատարել երկու չարիքների միջև՝ ՔՊ-ի և աղետալի պատերազմի։ Ենթադրելի է, որ այս կանխատեսումն արդյունք է տվել՝ ՔՊ-ին բերելով հավելյալ քվեներ իր սակավաթիվ էլեկտորատից դուրս։

Կարճ ասած՝ եթե մոտակա մի քանի ժամվա ընթացքում չլինի աղետաբեր պատերազմ, կնշանակի, որ սիրելի վարչապետը ընտրություններում քվե ստանալու ակնկալիքով խաբել է ժողովրդին։ Իսկ եթե նա չի խաբել, ապա պետք է պարզաբանի, թե ինչո՞ւ կանխատեսած աղետալին սեպտեմբերին չեղավ։ Նա սխալվո՞ւմ էր, նրան ուրիշնե՞րն էին խաբել (ո՞վ էր մեր վարչապետին խաբել), թե՞ պարզապես վախեցել էր ՔՊ-ի հավանական պարտության հետևանքները պատկերացնելով։ Իսկ գուցե արդեն պարտվե՞լ են սեպտեմբերին սկսված աղետալի պատերազմում ու կապիտուլյացիա ստորագրել, բայց ժողովրդին չեն ասում, որ մարդիկ չթափվեն հրապարակ։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը