Արտաքին 2 տարի առաջ - 16:07 19-05-2024

Սպիտակ տունն արձագանքել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոյին

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնն արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա դրված վետոյին։ Փոխանցում է News.am-ը։

«Մենք ուրախ ենք տեսնել, որ նախագահ Զուրաբիշվիլին հավատարիմ է Վրաստանի եվրաատլանտյան ապագային՝ վետո դնելով օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։ Մենք կոչ ենք անում խորհրդարանի անդամներին ցուցաբերել նույն քաջությունը և չչեղարկել նրա վետոն», - ասվում է Սպիտակ տան խոսնակի հայտարարության մեջ:

Ավելի վաղ վետոյի մասին լուրին արձագանքել էր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Ըստ նրա, թափանցիկության օրենքի վրա Վրաստանի նախագահի դրած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս։
«Ներկայիս տեսքով օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և ուղուն։

Ես կոչ եմ անում Վրաստանի բոլոր քաղաքական գործիչներին և առաջնորդներին օգտագործել այս հնարավորությունը և ապահովել, որ Վրաստանը մնա եվրոպական ճանապարհին, որին աջակցում է ժողովուրդը»,- հայտարարել է Միշելը:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։

«Այս օրենքը որևէ փոփոխության կամ բարելավման ենթակա չէ, հետևաբար դրա վրա շատ պարզ վետո է դրվում։ Այս օրենքը պետք է չեղյալ համարվի»,- հայտարարել է նախագահը։

Վերջերս Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Օրինագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30-ը։ Օրենքը լայնածավալ բողոքի ցույցեր է առաջացրել ողջ երկրում:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին