Ուղիղ եթեր
Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:35 01-04-2025

Թրամփը սպառնում է Զելենսկուն, Լը Պենը դատապարտվել է, Քանյե Ուեսթը փոշմանել է. Միջազգային մամուլ

1․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարող է հրաժարվել հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրից։ Թրամփի խոսքով՝ եթե Զելենսկին գնա այդ քայլին, ապա Ուկրաինայի կառավարությունը լուրջ խնդիրների կբախվի։ Այս մասին գրում է Pamfleti-ն։

2․ Ապրիլի 1-ից Ռուսաստանում Telegram-ի ալիքները և բլոգները հարկվելու են գովազդային եկամուտից։ Telegram ալիքների և բլոգների սեփականատերերը պարտավոր են վճարել 3% հարկ իրենց գովազդային եկամուտից՝ անկախ բաժանորդների թվից, գրում է Sostav-ը։։

3․ Ռուսաստանում միկոպլազմային թոքաբորբի բռնկում է արձանագրվել: Տարածվող բակտերիան հեշտությամբ փոխանցվում է դիմացինին հասարակական տրանսպորտում, խանութներում և մարդաշատ վայրերում։ Այս մասին գրում է Lenta-ն։

4. ՌԴ Գլխավոր դատախազությունը պահանջել է ժամանակավորապես վերացնել «Թալիբան»-ի նկատմամբ արգելքը, գրում է Forbes-ը։

5. Իլոն Մասկի Neuralink ընկերությունը պատրաստվում է առաջին անգամ մարդու մեջ տեղադրել Blindsight անունով տեսողական իմպլանտը, որը նախատեսված է տեսողությունը վերականգնելու համար նույնիսկ ամբողջությամբ կուրացած մարդկանց մոտ։ Այս մասին գրում է Evonomic Times-ը։

6. Քանյե Ուեսթը հայտարարել է, որ ափսոսում է Քիմ Քարդաշյանից երեխաներ ունենալու համար։ Ռեփերը իր նոր հարցազրույցում նշել է, որ չի ցանկացել Քիմ Քարդաշյանից երեխաներ ունենալ և այդ որոշումը համարում է իր ամենամեծ սխալը։ Այս մասին գրում է Hindustan Times-ը։

7․ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը (ԿՊՌՖ) 2024-ի դեկտեմբերին ներկայացրել էր օրենքի նախագիծ, որով նախատեսվում էր ամբողջությամբ արգելել վեյփերի և դրանց հեղուկների վաճառքը։ Սակայն ՌԴ կառավարությունը չի աջակցել այս նախաձեռնությանը, գրում է Ria-ն։

8. Ղազախստանի իշխանությունները արգելափակել են OnlyFans հարթակը՝ պատճառաբանելով, որ այն տարածում է ոչ բարոյական բովանդակություն նպաստելով արժեհամակարգի խաթարմանը։ Այս մասին գրում է Lenta-ն։

9. Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը անօդաչու թռչող սարքեր կօգտագործի քաղաքացիներին վերահսկելու համար, որպեսզի նրանք խորոված չպատրաստեն արգելված վայրերում, գրում է Lenta-ն։

10. Ճապոնիայի Աոսիմա կղզին, որը հաճախ կոչում են «Կատուների կղզի», հայտնի է նրանով, որ այստեղ կատուների թիվը տասնյակ անգամ գերազանցում է մարդկանց քանակին։ Սկզբում կատուներին այստեղ բերել էին, որպեսզի վերահսկեն մկների տարածումը։ Այս մասին գրում է Rover-ը։

11. Ֆրանսիայի ծայրահեղ աջ կուսակցության Ազգային հանրահավաքի առաջնորդ Մարի Լը Պենը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Եվրամիության միջոցները չարաշահելու մեջ։ Այս մասին գրում է BBC-ն։

12. Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից ավելի քան 2000 մարդ է զոհվել։ Փրկվածների որոնումները շարունակվում են, գրում է BBC-ն։

13. Որոշում կայացնելը երբեմն անհնար է թվում։ «Վերլուծական պարալիզ»— այսպես են անվանում այն իրավիճակը, երբ վախը կամ անորոշությունը խանգարում են որոշում կայացնել։

Վերլուծական պարալիզի հիմնական պատճառներն են՝ տեղեկատվության շատ կամ պակաս լինելը,սխալվելուց վախը, ընտրության հետևանքների անորոշությունը, -գրում է Forbes Life-ը։

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
23:32 Արթուր Օսիպյանն ազատ արձակվելուց հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցի մասին
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել