Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:57 24-03-2025

Ինչպե՞ս կարող են միևնույն փողոցի ավելի քան 100 ծառերը միաժամանակ հիվանդ լինել․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լսելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավարի ելույթը այսօրվա գործավարական նիստին՝ թվում է, թե նա սպասում է, որ ծափահարենք ու իր ճակատը պաչենք Թումանյան փողոցի 85 ծառը կտրելու համար:

Ես մասնագետ չեմ այս ոլորտում, բայց որոշ հետազոտություն անելուց հետո եկա այն եզրակացության, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են միևնույն փողոցի ավելի քան 100 ծառերը միաժամանակ այդքան հիվանդ լինել, որ անհրաժեշտ լինի դրանք կտրել։ Մինչդեռ մենք բոլորս տեսնում ենք, որ այս ծառերը լիարժեք կատարում էին իրենց հիմնական գործառույթը՝ տերևներ էին տալիս, ստվեր ապահովում և պաշտպանում երևանցիներին ամառվա խեղդող արևից։

Եվս մեկ ուշագրավ փաստ. ասում են՝ այդ ծառերը ծեր էին ու իրենց ժամանակն արդեն սպառել էին։ Բայց դրանք տնկվել են խորհրդային տարիներին, մինչդեռ բազմաթիվ աղբյուրներ, ներառյալ համացանցը, նշում են, որ մանրատերև թեղիները (Ulmus parvifolia) կարող են ապրել մինչև 100 տարի։ Բացի այդ, դրանք հիանալի կերպով հարմարվում են Երևանի կլիմային, քանի որ ունեն բարձր դիմադրողականություն շոգին, օդի աղտոտվածությանը, երաշտին և նույնիսկ որոշ հիվանդություններին։ Այս ամենը նշանակում է, որ ոչ թե ծառերն էին «մահացած», այլ հերթական անգամ սպանվում է քաղաքի կանաչ տարածքը։

Բայց եթե մի պահ մի կողմ դնենք ծառերի հարցը, ապա ես մեծ հաճույքով կուզենայի, որ Արմեն Բեգոյանի տրամաբանությունը կիրառվեր պետական մակարդակով, բայց ոչ թե ծառերի, այլ պաշտոնյաների նկատմամբ։ Որովհետև այո՛, նրանք իսկապես հիվանդ են՝ կոռուպցիայով, անպատասխանատվությամբ ու անբարոյականությամբ վարակված։ Նրանց ներկայությունը մեր «անտառում»՝ մեր երկրում, սպառնում է ոչ միայն ծառերին, այլ նաև օդին, ջրին, բնակչությանը, ընդհանրապես՝ կյանքի շարունակականությանը։ Այնպես որ, նախքան «հին» և «հիվանդ» ծառերից ազատվելը, եկեք նախ մաքրենք երկիրը հիվանդ մտածողությամբ, անամոթ ու անհույս պաշտոնյաներից»։

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
12:32 Հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցները դարձել են դժվարանցանելի
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով

Ձեզ գուցե հետաքրքրի