Ներքին 4 տարի առաջ - 21:35 29-12-2021

Ինչպե՞ս կարող ենք ուշքի գալ, երբ ներքին թշնամին հազար անգամ ավելի վտանգավոր է, քան բոլոր արտաքին թշնամիները միմյանց գումարած․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»
Գարեգին Նժդեհ

Վարչապետ կոչեցյալի հակաարցախյան ասուլիսից հետո, Արցախի, նույնն է թե ողջ Հայաստանի ճակատագրով անհանգստացած բոլոր հայորդիները այս կամ այն չափով արտահայտվեցին։ Բնական է, հատկապես արցախցիների անհանգստությունը, երբ Հայաստանի ղեկավարը պատրաստ է ոչնչացնել Արցախը։

Եվ ահա, վարչապետ կոչեցյալը, գործի է դնում «անկախ» լրատվամիջոցները, որոնք էլ սկսել են հակաարցախյան քարոզչությունը։ Կեղծիքներով, բանակից թռած Արման Բաբաջանյանի 1-in.am կոչվող գարշալրատվամիջոցը լծվել է այդ հակապետական, հակազգային քարոզչությանը։ Գարշալրատվամիջոցի «լրագրող» կոչվող ոմն Ժիրայր Ոսկանյան իր սադրիչ, հակաարցախյան հարցերն է ուղղում ոմն Հովհաննես Հարությունյանին և․․․ ժամանակին իմ կողմից հարգված, «ազատամարտիկ» Վարդան Մալխասյանին։ Քողարկելով, իբր հակառոբերտքոչարյանական և հակասերժսարգսյանական քողի տակ, «լրագրողի» հետ միասին այս օբյեկտները տանում են հակաարցախյան քարոզչություն, ընդհուպ «հերթական հակաղարաբաղյան» շարժում սկսելու մասին։

Դե պարզ է, առաջինը 2008թ․ էր։ Եվ այս երեք ոչնչությունները ատամներով պաշտպանում են Արցախը հանձնած, պարտության պատասխանատու, վարչապետ կոչեցյալին։ Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց։

Ինչպե՞ս կարող ենք ուշքի գալ, երբ ներքին թշնամին հազար անգամ ավելի վտանգավոր է, քան բոլոր արտաքին թշնամիները միմյանց գումարած»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու