copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:29 16-12-2021

Փաշինյանը Մարությանին ավելի շատ է ատում, քան ընդդիմադիրներին․ Ավետիք Իշխանյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ձգտել բացարձակ, միանձնյա իշխանության և այդ ճանապարհին շարունակում է խժռել ոչ միայն ընդդիմադիրներին, այլև այն մարդկանց, որոնք փորձում են փոքր-ինչ ինքնուրույնություն դրսևորել։

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել, դրան զուգահեռ ձերբակալվեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը դեկտեմբերի 5-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ջախջախիչ պարտության մատնեց ՔՊ-ականներին։

Թեմայի առնչությամբ Oragir.news-ը զրուցեց իրավապաշտպան, «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի հետ՝ հարցնելով, թե ի վերջո Փաշինյանն ի՞նչ է ուզում ընտրված համայնքապետերից․

«Նա ոչ թե կոնկրետ համայնքապետերից է որևէ բան ուզում, այլ նա մի բան է ուզում՝ բացարձակ իշխանություն, որ Հայաստանում չլինի որևէ կառույց՝ պետական, տեղական ինքնակառավարման, դատական և այլն, որի ղեկավարը իր ենթական, իր ստրուկը չէ։ Նրա մտածողությունը այդպիսի տոտալիտար մտածողություն է։ Ասեմ ավելին՝ նույնիսկ բուհերում, հանրակրթական դպրոցներում պետք է բոլորը հլու-հնազանդ ծառայեն, նրա ստրուկները լինեն, որ իր նկարը կախված լինի նրանց սենյակներում, և բոլորը նրա նկարը տեսնելու դեպքում սարսռան։ Նրան այդպիսի Հայաստան է պետք, և նա քայլ առ քայլ այդ ծրագիրը իրականացնում է։ Նա չի կարող հանդուրժել, որ կարող է պատահի ինչ-որ մեկը, որն իր ստրուկը չէ, որևէ տեղ ղեկավար դառնա։ Սա է նրա մտայնությունը, և նա գործի է դնում իր գրպանում եղած ողջ «իրավական համակարագը»՝ ոստիկանությունը, քննչական ծառայությունները, ԱԱԾ, դատախազություն։ Այդ բոլորին արդեն իր ստրուկը դարձրած՝ «քսի» է տալիս բոլոր այն անձանց վրա, որոնք կարող են ինքնուրույն լինել։

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, քրեական գործերին, ապա ասեմ, որ ես Ձեզ չեմ ճանաչում, բայց հավատացնում եմ՝ եթե վարչապետ կոչեցյալը որոշի Ձեզնից վրեժ լուծել, ապա մի քրեական գործ էլ կսարքեն Ձեզ վրա»,- պատասխանեց իրավապաշտպանը։

Իշխանյանին հարցրինք՝ այդ դեպքում ինչո՞ւ է Մարությանի վրա էլ ճնշումներ գործադրում, չէ՞ որ նա իր ենթական ու թիմակիցն էր․

«Որովհետև նա սկսել է ինքնուրույնություն ցուցաբերել։ Իր թիմից է եղել, իր ենթական է եղել, հավատացել է ստի և կեղծիքի հեղափոխությանը, իսկ այժմ գործում է ինքնուրույն։ Ես կարծում եմ, որ նա Հայկ Մարությանին ավելի շատ է ատում, քան ընդդիմադիր գործիչներին»,- պատասխանեց իշխանյանը։

Ինչո՞ւ է ավելի շատ ատում, Մարությանը սկսել է իրենից ավելի լա՞վ աշխատել՝ հարցրինք Իշխանյանին․

«Այստեղ լավի և վատի հարցը չէ, նրան չի հետաքրքրում՝ որևէ մասնագետ լա՞վ է աշխատում, թե՞ վատ, նրան միայն մեկ բան է հետաքրքրում, որ ցանկացած պաշտոնյա պետք է լինի իր ստրուկը, սկզբունքը սա է։ Եթե Մարությանը ձերբազատվել է այդ ստրկական կապանքներից և ցուցաբերում է ինքնուրույնություն, ապա նա պետք է պատժվի»,- ասաց Իշխանյանը։

Կորյուն Սիմոնյան

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ

Ձեզ գուցե հետաքրքրի