Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:02 22-03-2025

Փաշինյանը ամբողջ երկիր է զիջել․ ավազակ, թալանչի, լրտեսը ինչ պետք է անի՝ բացի զիջելուց․ հարցում

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Ադրբեջանին տարածքներ զիջելու թեմային, նշեց, որ պետք է գնահատական տալ, թե ի՞նչ ենք զիջել։

«Կներեք, հիմա այս իմ նկարագրածի մեջից մենք ի՞նչ ենք զիջել, որովհետև ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում որպես Ադրբեջանի մաս։

«Մենք այս իրադրությանը պե՞տք է գնահատական տանք։Նույն Կիրանց-Ոսկեպար հատվածում ի՞նչ ենք զիջել, մենք որևէ բան զիջե՞լ ենք։ Իսկ եթե զիջել ենք, ի՞նչ ենք զիջել։ Սա շատ կարևոր հարց է, ես չեմ հավակնում, որ այսօր մենք այս հարցին անդրադառնանք, բայց ես պատրաստ եմ մի օր հատուկ այս թեմայով նստենք, ի վերջո, բաց խոսենք:

Պետք է հասկանանք՝ լավ, այդ քաղաքական՝ զիջել, զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել»,- ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․«Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան զիջե՞լ է»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան տվեց, նշելով, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ է զիջել։

«Սաղ երկիրն ա զիջել։ Հա բա իհարկե զիջել ա, ով չգիտի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մեկ գիշերվա մեջ Արցախի Հանրապետությունն է զիջել թշնամուն։

«Ինձ ներվայնացնում եք արդեն։ Ավազակ, գողը, թալանչին կամ լրտեսը էլ ի՞նչ պետք է աներ։ Դուք թռցրե՞լ եք ձեր խելքը, մեկ գիշերվա մեջ Արցախի Հանրապետությունը անցնի թշնամո՞ւն»,- նշեց նա։

«Իհարկե՝ զիջել է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

«Չէ, ոչ մի բան չի զիջել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
17:17 Դիմակավորված անհայտ անձը գիշերները քարեր է նետում Մալիշկա գյուղի տների վրա
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը
10:35 Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը
11:35 Իսպանական F16 կործանիչը Ռումինիայի օդային տարածքը խախտած ԱԹՍ է խոցել