Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 12:00 21-03-2025

Կոռուպցիա է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը տուն չի վարձել, բայց դրա համար փող է ստացել. հարցում

Նախօրեին կառավարության նիստում Արթուր Նահապետյանին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշում կայացվեց: Նա զբաղեցնում էր ՔԿ փոխնախագահի պաշտոնը։

Հատկանշական է, որ Արթուր Նահապետյանը Երևանում բնակարան չի վարձակալել, նա բնակվել է իր զոքանչի տանը, սակայն այնուամենայնիվ բնակարան վարձակալելու փոխհատուցում է ստացել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը զոքանչի տանն է ապրել, պետությունից տուն վարձելու գումար ստացել։ Ըստ ձեզ՝ ինչի՞ մասին է սա վկայում»։

Հարցվածների մեծ մասը բացասական վերաբերվեց սրան և նշեց, որ սա կոռուպցիայի դրսևորում է։
«Շորթման մասին է վկայում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այս կառավարությունից ամեն բան սպասելի է։
«Ես չեմ զարմանում արդեն։ Այս կառավարության դեպքում ամեն ինչ սպասելի է»,- ասաց նա։

«Դա կոռուպցիայի առաջին դրսևորումն է»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ այս կառավարության օրոք ոնչչից չի զարմանում։
«Ես ոչնչից չեմ զարմանում, քանի որ այս կառավարության մասին ամենակեղտոտ բաները կարող եմ ասել, մարդկանց ապակողմնորոշում են։ Կոնկրետ ես հավատս կորցրել եմ, նախկին ներկա կապ չունի։ Համակարգը կոռումպացված ա»,- նշեց նա։

«Խաբեության, էլ ինչի մասին պիտի վկայի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում