Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանը
copy image url

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի աշխատակազմի հայտարարությանը

Արտաքին 1 ամիս առաջ - 16:37 18-03-2025
Ադրբեջանը կտրականապես մերժել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի այսօրվա հայտարարությունը, որում Հայաստանն առաջարկում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքելով ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարությանը՝ ասել է.«Եվս մեկ անգամ ուշադրություն ենք հրավիրում Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշման վրա, այն է, որ արդեն համաձայնեցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու համար։

Միևնույն ժամանակ մենք ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի և հարակից հնացած և անգործունակ կառույցների լուծարման անհրաժեշտությունը...

Եթե ​​հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից և գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանի նոր իրողություններին համապատասխան հաղորդակցությունների բացման ուղղությամբ»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմն այսօր հայտարարություն էր տարածել, որում նշվել է, որ Ադրբեջանը Հայաստանին չի փոխանցել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Ընդգծվել է նաև, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։

Ամենից շատ դիտված