Ուղիղ եթեր
Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ. Բաքուն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը
copy image url

Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ. Բաքուն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը

Արտաքին 2 տարի առաջ - 13:50 17-03-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարությանը՝ կապված նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանին ուղղված տարածքային հավակնությունների հետ։

Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հաջըզադեն ասել է, որ «դա հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն էր, որի նպատակն էր կործել Հայաստանի կողմից շուրջ 30 տարի իրականացվող օկուպացիոն քաղաքականությունը, ինչպես նաև Ադրբեջանի դեմ իրականացված և ապագայում նախատեսվող սադրանքները»։

Հաջըզադեն պնդել է, թե, իբր «Հայաստանի կողմից Ադրբեջանի հարյուրավոր քաղաքների ու գյուղերի, պատմական և կրոնական հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը, բնական պաշարների թալանը, շուրջ 4000 քաղաքացիների անհետացումը և զանգվածային գերեզմանների հայտնաբերումը, շարունակվող ականային սպառնալիքը, հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերման ձախողումը, Հայաստանի տարածքներից վտարված ադրբեջանցիների վերադարձի ապահովման պահանջը, ինչպես նաև եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորության՝ Զանգեզուրի միջանցքի բացմանը խոչընդոտելը» տարածքային պահանջ և ագրեսիայի նախապատրաստում որակելը «լիովին անհիմն է»։

Վերջինս նշել է, որ «Հայաստանը նպատակաուղղված կերպով փոխել է իր տարածքում գտնվող հազարավոր ադրբեջանական տեղանուններ, ինչպես նաև ոչնչացրել է իր տարածքում առկա ադրբեջանական հետքերը»։ Նա նաև մեղադրել է 30 տարվա ընթացքում «9 քաղաքներ և հարյուրավոր գյուղեր ավերելու, էթնիկ զտումներ իրականացնելու, ինչպես նաև մեկ միլիոն ադրբեջանցիների տեղահանելու և հայրենի հողեր վերադառնալու իրավունքից զրկելու համար»։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև հայտնել է, թե, իբր «Բաքուն քայլեր է ձեռնարկում իր տարածքում ապրող հայ բնակիչների վերաինտեգրման ուղղությամբ»։ «Ադրբեջանը երկխոսություն է վարում հայ բնակիչների հետ և որպես ողջունելի քայլ առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում։ Ընդհակառակը, հայկական կողմն ամբողջությամբ մերժել է Արևմտյան Ադրբեջանի համայնքի երկխոսության առաջարկը։ Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ և վարում է կեղծավոր քաղաքականություն»,- ասել է նա։

Հաջըզադեն հավելել է, որ «ադրբեջանական կողմը միջազգային իրավունքի շրջանակներում կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ընդդեմ Հայաստանի ցանկացած սադրանքի»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ