Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:11 18-03-2025

Չի կարելի լռել և սպասել, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնելու խոշտանգման հետքերը, իսկ ՔԿ-ն նախաձեռնելու ձևական վարույթ

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի’ արցախցիներ և ոստիկանության խոշտանգման այլ զոհեր

Արդեն որերորդ դեպքն է՝ ՀՀ քննչական կոմիտեն շատ անլուրջ և պասիվ մոտեցում է ցուցաբերում խոշտանգման ահազանգերի վերաբերյալ՝ արդարանալով կամ հաղորդման բացակայությամբ, կամ ապացույցների անբավարարությամբ, իսկ երբեմն էլ ոչ աշխատանքային օրերով։

Տիգրանի դեպքով այսօր անձամբ իմ անունից եմ հաղորդում ներկայացրել քննչական կոմիտե, էլ չեմ խոսում լրատվականների արձագանքների և հրապարակումների մասին։ Այնուամենայնիվ, ձերբակալման հիմքերի առերևույթ առկայության պայմաններում մինչ այս պահ ոչ միայն չունենք ձերբակալված ոստիկան, այլև անգամ նախաձեռնված քրեական վարույթ կամ գոնե հետաքրքրություն քննչական կոմիտեից։

Փոխարենը ունենք հիմարագին պարզաբանումներ առ այն՝ իբր հաղորդում չեն ստացել, երկիրը կլոր կամ էլիպսաձև է, խոզերը չեն թռչում և այլն։ Չգիտես՝ ինչու նույնը չէին ասում, օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետին ձերբակալելիս, խնձորի գործով վարույթ նախաձեռնելիս, արցախցիների բերած ավտոմեքենաներն առգրավելիս, հունիսի 12-ի դեպքով ցուցարարներին կալանավորելիս, իբրև ապօրինի զենք պահելու կասկածանքով մարդկանց ոստիկանություն տեղափոխելիս, իշխանության յուրացման կասկածանքով բնակարաններ խուզարկելիս և նման այլ դեպքերում։

Քննչական կոմիտեն ու դատախազությունը թքած ունեն, որ երկկողմանի ծնողազուրկ տղային, զոհված զինծառայողի որդուն, զոհված զինծառայողի եղբորը, 3 պատերազմների մասնակցին և վերջապես բռնի տեղահանված արցախցուն 7 ժամ ապօրինի պահում են ոստիկանության բաժնում, ենթարկում ծեծի, թքում նրա վրա և հայհոյում ոչ միայն իրեն, այլև վերջինիս զոհված ու մահացած ծնողներին՝ միայն նրա համար, որ նա իր վրա չի վերցնում ինչ-որ ավազակության դեպք։

Ավազակությունից տուժած 28-ամյա կինն այս պահին ավելի շատ մտածում է Տիգրանի առողջությանը պատճառված վնասի, այլ ոչ իր ու իր երկամյա երեխայի հետ տեղի ունեցածի մասին։

Լռել և սպասել նրան, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնելու խոշտանգման հետքերն ու ապացույցները, իսկ քննչական կոմիտեն նախաձեռնելու ձևական վարույթ, չի կարելի։ Ոստիկանների անպատժելիությունը ծնում է նոր և ավելի ծանր դեպքեր։

ՀՀ քննչական կոմիտեում գործում է խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչություն, որի քննիչներին հենց այսօր էլ պետք է պարտադրել անցնել գործի։ Տիգրանին խոշտանգած ոստիկանները պետք է ենթարկվեն պատասխանատվության, և վերջ։

Միժամանակ տեղեկացնում եմ, որ Արցախի դրոշը գրպանում երիտասարդի մասնակցությամբ այսօրվա տարածված տեսանյութը Տիգրանի դեպքի հետ որևէ առնչություն չունի։ Նշված դեպքն այլ է և տեսանկարահանված լրիվ այլ վարրում»։

Ամենից շատ դիտված

21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
17:32 Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
16:47 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում և ավելանալու հացի մասով. քաղաքագետ
16:09 Դուք ստեղ պարեք, արևմտյան դեսպաններն ու հաջիևները՝ Շուշիում. Մանուկ Սուքիասյան
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան