Մենք ունենք նվազագույն պայման` մեր դեմ դրած. դա ՔՊ-ին իշխանազրկելն է. Կարեն Սիմոնյան
copy image url

Մենք ունենք նվազագույն պայման` մեր դեմ դրած. դա ՔՊ-ին իշխանազրկելն է. Կարեն Սիմոնյան

Ներքին 3 ամիս առաջ - 22:15 16-03-2025
«Մայր Հայաստան» դաշինքը Գյումրիի մարզամշակութային կենտրոնում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը` ընդգծելով, որ իրենք ներկայացնում են Գյումրիի համար հեռանկարային ծրագիր։ Այս մասին տեղեկացնում է Oragir.News-ի թղթակիցը։

Խոսքը վերաբերվում է ազատ տնտեսական գոտի ստեղծելուն, որի նպատակն է քաղաքը վերածել ներդրումային և արդյունաբերական կենտրոնի, ստեղծել 15.000 + նոր աշխատատեղ, կատարել 500+ միլիոն դոլարի ներդրում և խթանել գիտական ու տեխնոլոգիական զարգացմանը։ Ծրագրի նախաձեռնողը գործարար Կարեն Սիմոնյանն է, ով «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածուն է։

«Մայր Հայաստան» դաշինքի համար առաջնային նպատակը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանազրկելն է։

«Այս ընտրություններում մենք ունենք նվազագույն պայման մեր դեմ դրած, դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը իշխանազրկելն է և ունենք մաքսիմում պլան՝ ստանձնել քաղաքի կառավարումը, կազմակերպել որակյալ կառավարում, յուրաքանչյուր մասնագետի տալ հնարավորություն իր գաղափարները, իր ծրագրերն իրագործելու անկախ քաղաքական կողմնորոշվածության»,- այսօր հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու թեկնածու Կարեն Սիմոնյանը։

«Մայր Հայաստան» դաշինքի Գյումրիի ավագանու թեկնածու, հեռուստամեկնաբան Դերենիկ Մալխասյանն էլ իր խոսքում նշեց, որ Գյումրիում փոփոխությունները կբերեն համապետական փոփոխությունների։

«Նիկոլ Փաշինյանի պարտության քայլերթին մենք պիտի սկիզբ դնենք գյումրեցիներով։ Մեր թասիբն ու արժանապատվությունը պետք է հենց այդտեղ ցույց տալ, պետք է մերժենք Թուրքիայի առաջ դռները բացող և ադրբեջանական օրակարգով շարժվող այս իշխանությանը և սկիզբ դնենք նոր կյանքի, կյանք, որտեղ չի լինելու թշնամանք, ատելություն, պառակտում, որտեղ գլխավոր հարցերում կլինենք միասնական, որտեղ անվտանգությունն ու խաղաղությունը կլինեն իրական, այլ ոչ թե կեղծ»,- հայտարարեց Մալխասյանը։


«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքով` Գյումրիում ճակատագրական և բախտորոշ ընտրություններ են տեղի ունենալու, և եթե իրավիճակը չփոխեն, ապա ողջ Հայաստանը կհայտնվի այդ նույն վիճակում, որի մեջ հայտնվեց Արցախը։

«Արցախցիների աջակցությունը շատ պարտավորեցնող ու խորհրդանշական է, իրենք կենդանի վկան են այն բանի, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանով հանդերձ պետք է մերժվի, և պետք է մերժվի հենց Գյումրիից սկսած։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից՝ արցախցիներին, գյումրեցիներից, երևանցիներից թալանել է 9 քաղաք, մայրաքաղաք Ստեփանակերտով, 243 գյուղ, ներառյալ Հայաստանի գյուղերի հատվածները, 70 գործարան, ձեռնարկություն, ֆաբրիկա, մոտ 400 եկեղեցի և այդքան էլ հին գերեզմանատներ, 25 թանգարան, 100-ի հասնող հիդրոէլեկտրակայաններ, հանքեր, ջրամբարներ։ Ավելի քան 5000 հուշարձան, 240 դպրոց, 4 բարձրագույն կրթական հաստատություն, 7 քոլեջ կամ ուսումնարան, 12 հիվանդանոց, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց, 240 քառակուսի կիլոմետրից ավելի Հայաստանի օկուպացված տարածք Սյունիքի մարզից, Վայոց Ձորից, Գեղարքունիքից ու Տավուշից։ Ու էս թալանչին խոսո՞ւմ է թալանից, ամոթ «Քաղաքացիական պայմանագրին», ամոթ Նիկոլ Փաշինյանին»,- ընդգծեց Թևանյանը։


«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացմանը ներկա էր Արցախի բանակի գնդապետ, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը (Քյոխ):

Ամենից շատ դիտված

08:45 Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում
18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
20:04 ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին