copy image url
Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 12:35 27-02-2025

Մենակ մեր երկրում կարող է լինել՝ արկղ է դրած, վրան գրած՝ «կրիպտոարժույթ. Փաշինյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կառավարության հերթական նիստի ընթացքում ներկայացրել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների օրենքների նախագծերի փաթեթը։

Կարգավորումը հնարավորություն կտա կրիպտոակտիվների ոլորտում ձևավորել կանխատեսելի միջավայր՝ գործունեություն ծավալող անձանց հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով և շուկայի թափանցիկ գործունեությամբ: