Մոռացված ու անտեսված «Դոշի թաղը»․ քաղաքում, ինչպես «հետամնաց» գյուղում 

Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 11:25 15-03-2025
Մ6 Վանաձոր-Ալավերդի միջպետական մայրուղին Ալավերդու Սանահին կայարան թաղամասը բաժանում է երկու մասի: Ճանապարհից վերև ընկած հատվածում սեփական տների թաղամաս է, որը տեղացիները կոչում են «Դոշի թաղ»:

Քաղաքի թաղամասը հեռավոր ու մոռացված գյուղին բնորոշ խնդիներ ունի: Թաղամասի բնակիչները կարոտ են նորմալ ճանապարհի ու լուսավորության:

«Հատկապես գարնանային սելավներից հետո ճանապարհը դառնում է դժվարանցանելի, մի հողափոր-հարթեցնող մեքենան խնդիրը կլուծեր»,- ասում են բանկիչները:

Առանց այդ էլ՝ տեղի բնակիչները բառի բուն իմաստով ժայռերից են հող «գողանում», մեծ դժվարությամբ շինանյութ տեղափոխում, տուն կառուցում, ծապան դնում, որ այգի և ապրուստի միջոց ստեղծեն:

Ասում են՝ 35-ից ավելի տնտեսություն ունեցող թաղամասն ու իրենք՝ բնակիչներն, անուշադրության են մատնված:

Ամենից շատ դիտված