Հիվանդ է կամ էլ մտավոր հետամնաց․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորի մասին
copy image url

Հիվանդ է կամ էլ մտավոր հետամնաց․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորի մասին

Ներքին 1 տարի առաջ - 19:03 25-10-2023
«Է՞դ ով ա, ով ասես կա Ազգային ժողովում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հայտարարությանը, թե իրենք կարողացել են ապահովել Հայաստանի անվտանգությունը։

Էդգար Ղազարյանը մասնավորապես նշեց․ «Ինձ թվում է՝ ինքը կա՛մ տառաճանաչ չէ, որ ընթացիկ լրատվությանը հետևի, կա՛մ լսողությունն է կորցրել, որ ի վիճակի չէ լսել, թե ինչ են խոսում մարդիկ, այդ թվում՝ իր ղեկավարը՝ վարչապետ Փաշինյանը, կա՛մ էլ մեկուսացված է հասարակությունից, այսինքն՝ ինտերնետ չունի, լրատվամիջոցներից անտեղյակ է։ Ինքը իր համար մի գեղում, մի մենաստանում ապրում է․ միայն էդ մարդը նման բան կասի։ Եթե չկա իմ ասածներից որևէ մեկը, ապա նա պիտի լսեր գոնե Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ ելույթներից հետո, ըստ որոնց՝ 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, որով ադրբեջանցիները ներթափանցել են մինչև 6 կմ խորությամբ և մինչև հիմա գտնվում են այնտեղ, դրանից հետո բազմաթիվ սահմանային միջադեպեր են եղել։ Կրակում են Կապանի օդանավակայանի վրա և թույլ չեն տալիս, որ այն լիարժեք շահագործվի, կրակում են Երասխավանի մետալուրգիական գործարանի շինհրապարակի վրա և ստիպված են եղել գործարանի տեղակայումը փոխել, 2022 թվականին լայնամասշտաբ պատերազմ է եղել միաժամանակ 3 մարզերում՝ Սյունիք, Գեղարքունիք, Վայոց ձոր, ռմբակոծվել է Ջերմուկ քաղաքը, 7500 մարդ 1 օրվա ընթացքում դարձել է բռնի տեղահանված, լքել է հիմնական բնակության վայրերը, ամիսներ շարունակ չեն գործել դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները, մասնավոր ձեռնարկությունները։ Այսինքն՝ այս ամենից տեղյա՞կ է այս մարդը։ Կամ էլ մտավոր հետամնաց է, այսինքն՝ այս ամեն ինչը լսում է, բայց իր մոտ ուրիշ զգացողություններ են։ Այլ բան չեմ կարող ասել»։

Դիտարկմանը, որ ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում բավական նորմալ են, Ղազարյանը ասաց, որ իշխանական պատգամավորի տեսակետները բանակցային գործընթացի մասին չարժե ընդհանրապես քննարկել։

«Դա հիվանդ է։ էդ տղուն տարեք բժշկի, դրան ուրիշ լուծում չկա։ Ինքը ոչ ադեկվատ է, անտեղյակ է ընդհանրապես ամեն ինչից, մեր հանրային կյանքից։ Եթե նա տեղյակ չէ, որ Հայաստանի վրա եղել է զինված ներխուժում մի քանի տարի շարունակ, այդ մարդու տեսակետները բանակցային գործընթացի մասին չարժե ընդհանրապես քննարկել։ Ես չգիտեմ, թե այդ հիվանդ տղան ինչ հայտարարություն է արել, բայց ես գիտեմ, թե ինչ հայտարարություն են արել Ադրբեջանի նախագահը, Թուրքայի նախագահը։ Ես գիտեմ, թե ինչ է գրված 2021 թվականի հունիսի 15-ին Շուշիում ստորագրված Շուշիի հռչակագրում։ Դրանք բոլորը ուղիղ սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և նաև Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել այդ ամեն ինչի իրագործմանը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, պետականությունը հիմա վտանգված են փաստացի։ Եվ դրա վերաբերյալ կան պաշտոնական հայտարարություններ և հաղորդագրություններ»։

Ամենից շատ դիտված

13:52 Չէ՞ որ պետք է շեֆին գոհացնել․ ՔՊ-ականին վշտացրել է Վերջին զանգի ժամանակ Արցախին անդրադարձը
18:48 Տիգրանի դեպքից հետո երեխեքին գետին մոտ չեն թողնում․ Մարմարիկում սուգ է
18:32 Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը
18:17 Մինչ ինձ նվաստացնում էին, ես զբաղված էի գործով՝ իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար․ Աննա Հակոբյան
23:37 Հիմա էլ Թումանյանի «Դառնացած ժողովուրդ»-ն են համատեքստից կտրում ու իրենց տգետ, պարտվածի, խեղկատակի խոսույթով շուլալում
17:34 16-ամյա աղջիկներ են մահացել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում քառանիվի ինքնավթարից
16:00 Հասարակությունը բաժանում են հարուստների և աղքատների. հերոսի մայրը՝ զինծառայության օրինագծի մասին
08:35 Ռոբերտ Քոչարյանը կարճատեւ այց է կատարել Մոսկվա․ Հրապարակ
14:53 Փաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել է 
14:04 ԿԳՄՍՆ-ի հանկարծակի որոշումը, Նալբանդյանի կասկածելի գործարքները, Քոչարյանը մեկնել է Մոսկվա, փնտրվում է թեկնածու․ Մամուլ