copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 17:13 27-05-2023

ՔԿ-ն հիմք է ընդունել մի մարդու ասածը, որը մտավոր հետամնաց է․ Ղուկասյանը՝ Արզաքանցյանի մասին

«Քննչական կոմիտեին ուղարկել եմ պատասխան՝ կապված այն հեռախոսահամարների և նամակագրության հետ, որ ինքը հրապարակել է»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ այն հայտարարությունը, որը Քննչական կոմիտեն հրապարակել էր, կից ներկայացնելով նաև նամակագրությունը Վարդան Ղուկասյանի և Տիգրան Արզաքանցյանի միջև, իրեն չի պատկանում։

«Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող բջջային օպերատորների համարներից ինչ-որ մեկը կապ է հաստատել մի երևույթի հետ, որը կոչվում է Տիգրան Արզաքանցյան։ Տվյալ համարի տերը ներկայացել է որպես իմ ընկեր՝ անունը Արամ, ցույց է տվել ինչ-որ նկարներ, վիդեոներ և պահանջել է 1000 դոլար, որպեսզի ջնջեն Վարդան Ղուկասյան յութուբյան ալիքից Տիգրան Արզաքանցյանի վերաբերյալ նյութեր։ Նախ՝ նշեմ, որ Վարդան Ղուկասյան անունով 1000 հատ յութուբյան ալիք կա։ Տիգրան Արզաքանցյանը 1000 կամ 2000 դոլար է փոխանցել, ինչ ձևով է փոխանցել, ում է փոխանցել, հետո այդ նյութն իր մասին ջնջվել է, իսկ իմ կանալից ոչինչ չի ջնջվել։ Դրանից հետո էլի է փող ուզել, էլի է ուղարկել, բայց այդ անգամ ոչինչ չի ջնջվել»։

Ղուկասյանը, անդրադառնալով հրապարակված հեռախոսահամարներին, ասաց, որ այս պահի դրությամբ հեռախոսահամարներն ակտիվ են ՌԴ-ի տարածքում, իսկ ինքը մեկ տարուց ավելի է՝ ՌԴ-ում չի բնակվում։

«Մեր նախաքննական մարմինը, առանց հիմնավորելու, առանց պարզելու՝ այդ համարներն ում են պատկանում, հիմք է ընդունել Տիգրան Արզաքանցյանի ասածը, մի մարդու, որը մտավոր խնդիր ունի, մի մարդու, որը միլիարդավոր դրամներ է պարտք պետությանը, ինքն էլ էությամբ քցող ու մուտիլովշիկ է, վերցրել ու միանգամից հարուցել են քրեական գործ»։

Նա նշեց, որ Քննչական կոմիտեի փոխարեն պարզել է, թե ում անունով են գրանցված այդ հեռախոսահամարները, ում անձագրով են, և ուղարկել է Քննչական կոմիտե։

«Նրանք պետք է իրենց ռուսաստանյան գործընկերների հետ պարզեին, թե ում է պատկանում այդ համարը, իրենց փոխարեն ես եմ ուղարկել գրություն ՌԴ-ի Քննրական կոմիտե, որ պարզեն, թե ով է համարի տերը, և ով է իմ անվան տակ շորթում իրականացնում։ Հայաստանում օրենք գոյություն չունի»։

Անդրադառնալով այն գրառումներին, որ իբրև թե Ղուկասյանն այս պահին գտնվում է տնային կալանքի տակ, մեր զրուցակիցն ասաց, որ նման բան չկա․ «Ասում էին ոտքերիս վրա էլ բրասլետներ են, ստիպված ուղիղ եթերիս ժամանակ ոտքերս եմ ցույց տվել, որ տեսնեն, որ նման բան չկա։ Վարդան Ղուկասյանը չի թաքնվում, համենայն դեպս այն պետության իրավապահ մարմինների համար, որտեղ ես գտնվում եմ։ Բայց երկուշաբթի օրը անձամբ գնալում եմ ինտերպոլի գրասենյակ։ Այս պահին նախապատրաստվում է գրություն-բողոքը ՀՀ-ի իրավապահ մարմինների դեմ, քանի որ նրանք ինտերպոլին դնում են թյուրիմացության մեջ, և իրենց տգետ, վիժվածք հալով փորձում են օգտագործել միջազգային իրավապահ կառույցները։ Այդ փաթեթով կգնամ ինտերպոլ և կներկայացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է քաղաքական հետապնդում իմ նկատմամաբ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգված է այս իշխանությունների օրոք»,-եզրափակեց Ղուկասյանը։